«Տանս տեղն էլ գիտեք, հեռախոսիս համարն էլ: Ֆեյսբուքի պատի տակ թաքնված գրելս որն է՞: Էդքան տղա ե՞ք….». Հարություն Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Տանս տեղն էլ գիտեք, հեռախոսիս համարն էլ: Ֆեյսբուքի պատի տակ թաքնված գրելս որն է՞: Էդքան տղա ե՞ք….». Հարություն Հարությունյան

Երեկ ես էլ էի էջումս դրել Շուշիում՝ Վազգեն Սարգսյանի՝ արձանի նկարը և թեգել էի նրա եղբորը, ասելով որ ատում եմ իրեն: Ոմանք դժգոհ էին, ոմանք նույնիսկ արտահայտվեցին այդ առիթով, տողատակերում ակնարկելով նաև ինձ: Այն պահից երբ Արամ Սարգսյանը կարդաց և իր հասցեական հղումը հեռացրեց, ես էլ նկարը հեռացրի իմ էջից:

Բայց հիմա ուզում եմ այդ գրողին կամ գրողներին (չգիտեմ, արդեն հետաքրքիր էլ չէ մեկն է՞, թե՞ մի քանիսը) ասեմ հետևյալը: 40 օր դուք Նիկոլ էիք գովաբանում, 40 օր շարունակ փնովում էիք բոլոր նրանց ովքեր փորձում էին ճշմարտությունը ասել, 40 օր լծվել էիք նախկինների հասցեին վիրավորանքներ գրելու ձեր «սուրբ» առաքելությանը: Դուք լռեցիք, երբ գեներալ Մանվելի գրպանը տուշոնկա գցեցին, լռեցիք երբ Խաչատուրովին, Օհանյանին, Քոչարյանին տարան դատարան, լռեցիք, երբ գեներալ Սամվել Կարապետյանի կեղծ թեման հասցրեցին BBC, լռեցիք այն ժամանակ երբ դեռ Վազգենը ողջ էր, իսկ Նիկոլը իր թերթով ամեն օր մոտեցնում էր Վազգենի սպանությունը:

Դուք, այս ողջ ընթացքում, մի անգամ չասեցիք, այ սրիկա հերիք է ատելություն սերմանես, ազգը բաժանես: Դուք առանց խղճի խայթի Նիկոլ էիք գովաբանում, մոռանալով կամ չտեսնելու տալով, թե ինչեր է նա գրել Վազգենի մասին մինչև հոկտեմբերի 27-ը: Դուք հանգիստ տարաք, առանց որևէ արձագանքի Շուշիի հանձնումը, սոցցանցերում սպանված և անարգված մեր զինվորների նկարների հրապարակումները, ծեր ու անպաշտպան քաղաքացիական անձանց, թուրքերի կողմից անարգումը, ստորացումները ու հիմա եկել, ինձնից Վազգեն ե՞ք պաշտպանում: Չեղավ: Գրելով չի, եկեք նայենք իրար աչքերի մեջ ու խոսենք:

Տանս տեղն էլ գիտեք, հեռախոսիս համարն էլ: Ֆեյսբուքի պատի տակ թաքնված գրելս որն է՞: Էդքան տղա ե՞ք….

Հարություն Հարությունյանի էջից:

Երեկ ես էլ էի էջումս դրել Շուշիում՝ Վազգեն Սարգսյանի՝ արձանի նկարը և թեգել էի նրա եղբորը, ասելով որ ատում եմ իրեն:…

Опубликовано Հար Հարությունյան Среда, 18 ноября 2020 г.



Նման նյութեր