Կրթություն, որ լիներ երկրում այսօր մարդիկ չէին կանգնի երկու ընտրության առջև` ներկայիս իշխանություն թե՞ նախկին իշխանություն։
Կրթություն որ լիներ երկրում կլիներ նաև երրորդ ընտրություն։Այդ ժամանակ մարդիկ գուցե երրորդ ուժի մասին մտածեին, որն այսօր բացակայում է։
Կրթության բացակայության պատճառով այսօր մեր երկրի քաղաքական դաշտը մեղմ ասած աղավաղված է, բոլորն իրենց քաղաքական գործիչ են համարում, չունենալով քաղաքական տարրական կրթություն, ինչի պատճառով էլ երկրում գրանցվել է ավելի քան 80 կուսակցություն, որոնք ակտիվանում են միայն այն ժամանակ երբ ընտրություններ են լինում կամ երբ երկրում ծայր է առնում աթոռակռիվը։
Կրթություն որ լիներ այսօր մեր քաղաքական դաշտը այսքան հեղինակազրկված չէր լինի ու մարդիկ միտինգավորների փոխարեն կտեսնեին կիրթ, խելացի և հուսալի քաղաքական գործիչների։
Ժորժ Աբրահամյանի էջից:
Կրթություն, որ լիներ երկրում այսօր մարդիկ չէին կանգնի երկու ընտրության առջև` ներկայիս իշխանություն թե՞ նախկին…
Опубликовано Jorj Abrahamian Среда, 18 ноября 2020 г.