«Հանգիստ նայե՛ք, մարսե՛ք, գտե՛ք ձեր անհատական մեղքն այս ամենի մեջ և սկսե՛ք մտածել…» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հանգիստ նայե՛ք, մարսե՛ք, գտե՛ք ձեր անհատական մեղքն այս ամենի մեջ և սկսե՛ք մտածել…»

Շատերն ասում են, թե նման տեսագրությունների տարածումը ցավի գեներացում է, վերքի վրա աղ լցնել, լրացուցիչ սթրես: Բայց ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պիտի տեսնի իր պարտության դեմքը, իր ԲԱՌԱԴԻՈւԹՅԱՆ հետևանքները, քառորդ դարից ավելի անծրագիր և անգաղափար ապրելու ուղիղ արդյունքը, անպատվությունը, որին եկանք անձնական և ազգային արժանապատվությունը սատանային վաճառելու հետևանքով: Այս ցավի ու ամոթի լիարժեք ընկալումը միայն կարող է արթնացնել մեր հանրությանը թմբիրից, օգնել վերագտնել ազգային արժանապատվությունը և ուղղել ողնաշարը: Հանգիստ նայե՛ք, մարսե՛ք, գտե՛ք ձեր անհատական մեղքն այս ամենի մեջ և սկսե՛ք մտածել, տենդագին մտածել, լուծումներ գտնել, սկսե՛ք փոխել ձեզ, մաքրվե՛ք ու կայացրե՛ք կարևորագույն որոշումը ձեր կյանքում. ինչ կարո՞ղ եմ անել Հայրենիքիս համար…

Հովհաննես Մանուկյանի էջից:

Շատերն ասում են, թե նման տեսագրությունների տարածումը ցավի գեներացում է, վերքի վրա աղ լցնել, լրացուցիչ սթրես: Բայց ես…

Опубликовано Ованесом Манукяном Четверг, 19 ноября 2020 г.



Նման նյութեր