PlayStation-5 վաճառքի մեկնարկից առաջ փոխվել են լոնդանյան մետրոյի կայարաններից մի քանիսի արտաքին տեսքը և անունները
Advertisement 1000 x 90

PlayStation-5 վաճառքի մեկնարկից առաջ փոխվել են լոնդանյան մետրոյի կայարաններից մի քանիսի արտաքին տեսքը և անունները

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Sony ընկերությանը պատկանող PlayStation-5 վաճառքի մեկնարկից առաջ փոխվել են լոնդանյան մետրոյի կայարաններից մի քանիսի արտաքին տեսքը և անունները:

Վերաձևվել է նաև Oxford Circus կայարանի գետնանցումի տիտղոսագիրը: Շրջանակաի մեջ ներառված հայտնի Underground-ը, հայտնվել են խաղի սիմվոլները՝ եռանկյունը, քառակուսին, խաչաձև նշանը՝ բոլորը PlayStation 5-ի ատրիբուտային խորհրդանիշերն են:

Հատկանշական է, որ հենց Օքսֆորդ Սթրիթի վրա է գտնվում Sony ընկերության մրցակցի՝ Microsoft-ի առաջատար խաղային խանութը:

Բացի այդ, Mile End կայարանը դարձել է Miles End, ի պատիվ Մայլս Մորալեսի՝ Սարդ-Մարդու կոմիքսներից, իսկ Lancaster Gate կայարանը՝ Ratcher and Clancaster Gate, ի պատիվ Ratchet & Clank խաղաշարի, որոնք զարգացվել են հատուկ PlayStation-խաղերի համար:

Ինչպես տեղեկացնում է DailyMail-ը, մետրոյի կայարանները այսպիսի տեսք կունենան մինչև դեկտեմբերի 16-ը:

Նշենք, որ PlayStation 5-ի վաճառքի մեկնարկը Եվրոպայում և Ռուսաստանում տրվել է նոյեմբերի 19-ին, մեկ շաբաթ ուշ: Ավելի վաղ այն մեկնարկել է ԱՄՆ-ում, Ճապոնիայում:

Ինչպես աշխարհում, այնպես էլ Ռուսաստանում հասանելի կլինեն 2 տարբերակ, նույն արտադրողականությամբ. օպտիկական ներդիրով, և առանց:



Նման նյութեր