ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Դատախազությունը Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկել է ՀՔԾ` իրավական գնահատական տալու նպատակով
| Դիտվել է`
«ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Նման նյութեր
Իշխանությունը Գրիգորի Խաչատուրովին փակի տակ է պահում՝ իր վախերն ապահովագրելու համար. Միհրան Պողոսյան
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ