«Հարց, իրենց «առաջադեմ» համարողներին». Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Հարց, իրենց «առաջադեմ» համարողներին». Ավետիք Իշխանյան

Զարմանալի ժողովուրդ ենք։ Ապրիլյան պատերազմի ընթացքում, ինչպես նաև ավարտից հետո, իրենց «աառաջադեմ» համարող հասարակության ներկայացուցիչները, ինչում ասես չէին մեղադրում իշխանություններին․ էլ «Յուրի Խաչատուրովը բիլիարդ է խաղացել և հողեր ծախել», տանկերի և զինվորական այլ մեքենաների բաքերում ջուր է եղել, տղաները բահերով են կռվել և այլն, և այլն։ Երբ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, թե դիզվառելիքը անորակ է եղել, այն նույնպես «զայրացած առաջադեմները» տարածեցին և մտքներով չանցավ, այն անվանել պետական գաղտնիքի բացահայտում։Պատկերացնու՞մ եք, որ այն ժամանակ հայտարարվեր ռազմական դրությունև սահմանափակվեր խոսքի ազատությունը։ «Առաջադեմները» կընդվզեին, հայտարարություններ կտարածեին, միջազգային կառույցներին կդիմեին։

Այսօր, հազարավոր զոհեր տված,նվաստացուցիչ պարտությունից օրեր անց , գեներալ Մովսես Հակոբյանը բացահայտեց ռազմա-քաղաքական ղեկավարության ապիկարությունը․․․այդ նույն, արդեն նախկին « առաջադեմներն» աղաղակում են․ «Հասե՛ք, գեներալը պետական գաղտնիք է բացահայտում»։ Լավ, դուք, տարրական բարոյականություն չունե՞ք, սկզբունքների մասին չեմ խոսում՝ ավելորդ է։

Ավետիք Իշխանյանի էջից:

ՀԱՐՑ, ԻՐԵՆՑ «ԱՌԱՋԱԴԵՄ» ՀԱՄԱՐՈՂՆԵՐԻՆ

Զարմանալի ժողովուրդ ենք։ Ապրիլյան պատերազմի ընթացքում, ինչպես նաև ավարտից հետո,…

Опубликовано Avetik Ishkhanyan Четверг, 19 ноября 2020 г.



Նման նյութեր