«Կարծում եմ, որ առաջարկս այդքան էլ անտեղի չէր, իշխանությունն էր անտեղի…»
Advertisement 1000 x 90

«Կարծում եմ, որ առաջարկս այդքան էլ անտեղի չէր, իշխանությունն էր անտեղի…»

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքում գրել է.

Շուրջ 1 տարի առաջ իշխանություններին առաջարկեցի ստեղծել հակաահաբեկչական կենտրոն: Դրա հիմնական նպատակը պետք է լիներ միջազգային համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը: Հակիրճ կոնցեպտ գրեցի, հիմնավորեցի, նույնիսկ նշեցի, թե որտեղից կարելի է գումար հայթայթել (եթե դրա կարիքը կա): Տարբեր խողովակներով ուղարկեցի երկրի ղեկավարությանը:

2-3 ամիս անց հետաքրքրվեցի, թե արդյո՞ք կենտրոնն արդեն ստեղծվել և կանոնավոր գործում է, պատասխանեցին, որ` ոչ, քանի որ Հայաստանը ահաբեկչության խնդիր չունի, կենտրոնի կարիքն էլ չկա: Զարմացա, բայց մտածեցի երևի առաջարկս անտեղի էր:

Դրանից ընդամենը մի քանի ամիս անց Ադրբեջան սկսեցին ժամանել հազարավոր ահաբեկիչներ, որոնց մասին իշխանությունները տեղեկանում էին ֆեյսբուքից ու տելեգրամից և որևէ գործուն մեխանիզմ չունեին դրա դեմն առնելու կամ պրեվենտիվ քայլեր անելու համար:

Կարծում եմ, որ առաջարկս այդքան էլ անտեղի չէր, իշխանությունն էր անտեղի…

Շուրջ 1 տարի առաջ իշխանություններին առաջարկեցի ստեղծել հակաահաբեկչական կենտրոն: Դրա հիմնական նպատակը պետք է լիներ…

Опубликовано Suren Sargsyan Четверг, 19 ноября 2020 г.



Նման նյութեր