«Մի քանի շատ մակերեսային ու սուբյեկտիվ դիտարկում»
Advertisement 1000 x 90

«Մի քանի շատ մակերեսային ու սուբյեկտիվ դիտարկում»

Գարեգին Խումարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մի քանի շատ մակերեսային ու սուբյեկտիվ դիտարկում

  1. Երեկ ընկերներիս հետ հաշվում էինք, թե քանի միավոր թուրքի զինտեխնիկա, ԱԹՍ ու հրետանի է կոտորվել միայն մեր գումարտակի դիմաց։ Լավ թիվ ստացվեց։ Ենթադրում եմ՝ մնացած տեղերում էլ մեծի մասամբ պատկերը պիտի նույնը լինի։ Մեր թիվը բազմապատկում ենք պաշտպանականում եղած գումարտակների թվով, ապա ստացված թիվը բազմապատկում ենք 9-ով՝ պաշտպանական շրջանների թվով։ Եթե հաշվարկը ճիշտ է, ապա թուրքի հարձակողական ներուժը գրեթե մաշեցված է։
  2. 9 պաշտպանական շրջաններից ջախջախվել է միայն 1-ը։ 2-ը լավ ծեծ են կերել, բայց կան։ Պաշտպանական շրջաններից 6-ը դիմակայել ու մնացել է կանգուն։ Դրանցից առնվազն 1-ը ՝ կենտրոնական ուղղությունը պահողը, մեկ վարկյանով իսկ նախաձեռնությունը բաց չի թողել, ինչի արդյունքում ընդհանրապես չի ունեցել որևէ նահանջ։
  3. Գուցե ձայնս տաք տեղից է գալիս, որովհետև բախտի բերմամբ ընկել եմ ամենաձիգ գնդի ամենաձիգ գումարտակը, բայց թուրքերի մոտ որևէ գերբնական ու ահասարսուռ բան չեմ տեսել։ Իսկապես լավ էին կռվում՝ սպասվածից մի տասը անգամ ավելի լավ, երբեմն բացարձակապես գերազանց, բայց սա բնավ հնկացիների ու կոնկիստադորների ուժերի հարաբերակցությունը չէր։

4․ Պատերազմի այս փուլում մեզ պատուհասած անհաջողությունը ոչ «հայի բախտ» է, ոչ էլ հակառակորդի գերմարդկային կարողությունների արդյունք։ Իմ շատ համեստ պատկերացմամբ մեզ պարտության բերած գործոնները շատ ավելի պրոզաիկ են` կոնկրետ դրվագներ կոնկրետ տեղերում. դոմինոյի էֆեկտ. Սխլաների ուղղումը հնարավոր է:

    1. Շատ կարևոր բարդույթ կոտրվեց՝ Թուրքիայի և թուրքական բանակի հետ կապված: Մեր տեսածը նրանց սպիտակ ոսկոր գեներալների միտքն ու մատյան գնդերի աշխատանքն էր՝ լավագույնն, ինչ ունեին: Իսկապես տպավորիչ էր, տեղ-տեղ փայլուն, բայց ոչ սկզբունքորեն անգերազանցելի: Եթե լրջանանք, մեզ մոտ ավելի լավ կստացվի:
    2. Պատերազմը չի ավարտվել:
    3. 92-ին շատ ավելի վատն էր և մարտական գործողությունների թատերաբեմի աշխարհագրությունը, և ուժերի հարաբերակցությունը: Բայց հետո եկավ 93-ը, 94-ը: Մեր 94-ն էլ կգա:
    4. Փառք նահատակներին»:

Մի քանի շատ մակերեսային ու սուբյեկտիվ դիտարկում

1. Երեկ ընկերներիս հետ հաշվում էինք, թե քանի միավոր թուրքի զինտեխնիկա,…

Опубликовано Garegin Khumaryan Четверг, 19 ноября 2020 г.



Նման նյութեր