«Էդ կույր հավատը անջատեք, ռացիոնալությունը միացրեք։ Դուք Ստոքհոլմյան սինդրոմով եք տառապում ու դրա գինը էլ ավելի մեծ աղետն ա լինելու». Անժելա Էլիբեգովա
Advertisement 1000 x 90

«Էդ կույր հավատը անջատեք, ռացիոնալությունը միացրեք։ Դուք Ստոքհոլմյան սինդրոմով եք տառապում ու դրա գինը էլ ավելի մեծ աղետն ա լինելու». Անժելա Էլիբեգովա

«Աշխարհից մի բան պահանջելուց առաջ գիտակցեք, ինչ են իրենք այսօր տեսնում այստեղ՝

  1. Դուք ֆեյսբուքից դուրս չեք գալիս և ձեր անհամաձայնությունը չեք հայտնում կապիտուլյացիայի հետ։ Դուք կաստինգ եք անում ցույցի գնալ-չգնալ ու վստահ եմ, որ կոմմունալների գնի բարձրազման դեմ բազմահազարանոց ցույցերին գնալուց ձեզ մեկ էր, ով ա էդ ցույցերը կազմակերպում։ Դուք «դեմ էիք» դա ձեզ բավական էր։ Դուք չեք նախաձեռնում ձեր ցույցերը, եթե չեք ուզում միանալ ուրիշներին։ Դուք լուռ եք։ Դուք համակերպվել եք։ Ապա ինչու պիտի ձեզ օգնեն, եթե դուք ինքներդ ձեզ օգնել չեք ուզում՞։ Спасение утопающих, дело рук самих утопающих. Տենց չի լինում, դուք նստեք թախտին, ձեզ Բեթմենը գա փրկի։ Իսկ սա տրանսպորտի գնի 50 դրամով բարձրանալ չի, սա ֆիզիկական անվտանգության կորուստ ա։
  2. Իրենք նաև տեսնում են, որ դուք շարունակում եք լիազորել գնալ բանակցելու կապիտուլյացիա ստորագրած մարդու, ում թշնամին վերջին բառերով անպատվել ու ծաղրել ա։ Իրենից եք ակնկալում բանակցությունների ժամանակ հայանպաստ դետալներ՞: Ինքը կարողանալու ա ինչ որ բան շտկել դրանից հետո՞: Էդ կույր հավատը անջատեք, ռացիոնալությունը միացրեք։ Դուք Ստոքհոլմյան սինդրոմով եք տառապում ու դրա գինը էլ ավելի մեծ աղետն ա լինելու»։

Անժելա Էլիբեգովա

Աշխարհից մի բան պահանջելուց առաջ գիտակցեք, ինչ են իրենք այսօր տեսնում այստեղ՝
1. Դուք ֆեյսբուքից դուրս չեք գալիս և ձեր…

Опубликовано Anzhela Elibegova Пятница, 20 ноября 2020 г.