«Արդյոք սա՞ է «հայու գենը»». Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Արդյոք սա՞ է «հայու գենը»». Ավետիք Իշխանյան

Այն ինչ, խայտառակ նվաստացումից հետո կատարվում է Հայաստանում, որևէ բացատրություն չունի։ Չեմ պատկերացնում, այլ, տարրական արժանապատվության զգացում ունեցող որևէ ազգի ներկայացուցիչներ, շարունակեին աջակցել իրենց նվաստացնողին։ Այո, բայց մենք ուրիշ ենք, ինչպես ասում են «հայու գեն» ունենք։ Արդյոք, այդ «հայու գեն» կոչվածը, մտածում է միայն իր ստամոքսի մասի՞ն, թքած ունենալով հայրենիքի կորուստը, հազարավոր իր հայրենակիցների մահերը։ Բա էլ ինչո՞վ բացատրես դեռևս իշխանության բարձր օղակներում հրաժարականների բացակայությունը, ուշացած , հավանաբար պարտադրված հրաժարականները և որ ամենազարմանալին է ոմանց համաձայնությունը նախարար դառնալու։ Լավ, ձեր «հպարտ» ղեկավարն, իրականում արժանապատվությունից զուրկ անձնավորություն է, բա դու՞ք։

Արդյոք, «հայու գեն» կոչվածն այդքան այլասերվե՞լ է։

Ավետիք Իշխանյանի էջից:

ԱՐԴՅՈՔ ՍԱ՞ Է «ՀԱՅՈՒ ԳԵՆԸ»
Այն ինչ, խայտառակ նվաստացումից հետո կատարվում է Հայաստանում, որևէ բացատրություն չունի։ Չեմ…

Опубликовано Avetik Ishkhanyan Пятница, 20 ноября 2020 г.



Նման նյութեր