Նոյեմբերի 21-ին մեր տարածաշրջան աննախադեպ կազմով Ռուսական պատվիրակություն է այցելում
Advertisement 1000 x 90

Նոյեմբերի 21-ին մեր տարածաշրջան աննախադեպ կազմով Ռուսական պատվիրակություն է այցելում

Նոյեմբերի 21-ին մեր տարածաշրջան աննախադեպ կազմով Ռուսական պատվիրակություն է այցելում:

Կազմը տպավորիչ է՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Կազմից պարզ է, որ այցի նպատակը միջկառավարական, ռազմական, տնտեսական և այլ ոլորտներ է ներառում և դրան Ռուսաստանում մեծ նշանակություն են տալիս:

Սակայն ամենաինտրիգային պահն այն է, որ պատվիրակությունը Երևանից մեկնելու է Բաքու: Վերը թվարկված նպատակներին գումարվում է ևս մի կարևոր, գուցե ամենակարևոր խնդիրն, այն ունի աշխարքաղաքական նշանակություն:

Պատվիրակության կազմից, այցի աշխարհագրությունից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում ամրապնդել է իր ներկայությունը, ինչպես նաև պատվար ստեղծել տարածաշրջանում աշխարքաղաքական փոփոխությունների ձգտող այլ ուժերի առջև, բնականաբար, առաջին հերթին Թուրքիայի:

Նաև կարելի է ենթադրել, որ այցը նպատական չունի միջամտել Հայաստանի ներքաղաքական խմորումներին: Կարծես թե ավելի գլոբալ խնդիրներ է Ռուսաստանը փորձում լուծել:

Ստեփան Դանիելյանի էջից:

Նոյեմբերի 21-ին մեր տարածաշրջան աննախադեպ կազմով Ռուսական պատվիրակություն է այցելում:

Պատվիրակության կազմը տպավորիչ…

Опубликовано Stepan Danielyan Пятница, 20 ноября 2020 г.