Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2020 թվականի նոյեմբերի 21-ին Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մուտքի ճանապարհահատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես տեղեկացանք Ճանապարհային ոստիկանությունից, փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ այսուհետ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: