Լավ կառավարումը որոշումների կայացման մասին է: Իսկ լավ որոշումների կայացման գործընթացը ենթադրում է հստակ առաջնահերթությունների սահմանում, հատկապես երբ պետությունը դժվար սոցիալ-տնտեսական` ճգնաժամային վիճակում է:
Այսօր այդ առաջնահերթություններն են:
-Ռուսական կողմի հետ հարաբերությունների վերաշարադրում` դրանք փոխադարձ շահավետ մակարդակի բերելու նպատակով: Աշխարհի մնացյալ պետություն-սուբյեկտների հետ հարաբերությունների վերանայում:
-Ճգնաժամային կառավարման ռեժիմի անցում և դա սպասարկող պետական բյուջեի և պետական մեքենայի ձևավորում (կրճատումներն անխուսափելի են):
-Ճգնաժամային կառավարման ներքո փախստականների կարիքների հրատապ քարտեզագրում և վիճակը մեղմող միջամտություն:
– Սահմանների վերագծման նոր իրողությամբ պայմանավորված աշխատանքների իրականացում` ճանապարհներ և զինվորական հսկիչ կետեր (պոստեր):
-Բժշկական կարողությունների քարտեզագրում և կարողությունների մեծացման գործողություններ: Նույնը կրթության մեջ:
-Համատարած զինվորական պատրաստվածության մեկնարկ: Զինվորական փորձագետների ներգրավմամբ (գաղտնիություը հաշվի առնելով ցանկալի է նաև դրսից) բանակի կարիքների գնահատում, վերազինում և շուտափույթ բարեփոխումներ:
-Ամբողջ ՏՏ/ԲՏ ոլորտին հստակ պատվերների իջեցում ռազմական սարքերի նախագծման և տեղում արտադրության կազմակերպման համար:
-Օր առաջ սկսել պարտված պատերազմի պատճառների քննություն:
-Պատրաստություն նոր ԱԺ ընտրությունների և սրա համար ընտրական և այլ օրենսդրության թարմացում:
Եվ այս առաջնահերթությունների ուղղությամբ նախատեսվելիք աշխատանքները պետք է ֆինանսական գնահատման ենթարկել, որի արտացոլումը կլինի նոր զրո հիմքով պետական բյուջեն: Սրանց ուղղությամբ բոլոր աշխատանքները պետք է իրականացնել զուգահեռաբար: Միջոցների հասանելիությունը հաշվի առնելով կարող է այս առաջնահերթությունների հերթականություն սահմանվել:
Սա իմ պատկերացրած անցումային կառավարության անհապաղ անելիքների (առաջնահերթությունների) ցանկն է, որի ձևավորման համար պատրաստակամ եմ, ինչպես օրերս առաջ հայտնել եմ, նվիրվել ամբողջովին:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
Լավ կառավարումը որոշումների կայացման մասին է: Իսկ լավ որոշումների կայացման գործընթացը ենթադրում է հստակ…
Опубликовано Hovhannes Avetisyan Пятница, 20 ноября 2020 г.