«Միայն ամոթի միջոցով ինքնամաքրման այս քավարանով անցնելուց և վերափոխվելուց հետո է գալու փրկությունը»
Advertisement 1000 x 90

«Միայն ամոթի միջոցով ինքնամաքրման այս քավարանով անցնելուց և վերափոխվելուց հետո է գալու փրկությունը»

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից.

Արցախը՝ Հայաստանի և հայ ժողովրդի վերջին տասնամյակների հաղթական խորհրդանիշը և ցեղասպանությունից հետո մեր պատվի ու վրեժի ծիսական տարածքը, ցավալիորեն այժմ արևելյան հայության աշխարհագրորեն ծվատված ռեզերվացիա է հիշեցնում, որն այս պայմաններում կարող է միայն գոյատևել և ոչ երբեք զարգանալ։

Սակայն Արցախն է հայության ամոթի այն անխուսափելի հայելին, որին ամեն օր նայելուց պետք է ամաչենք՝ ամաչենք, որ մեզանում շատ են հոգով մանրավաճառները, ամաչենք, որ մեզանում շատ են տգետները, ամաչենք, որ մեզանում շատ են անհայրենիքները, ամաչենք, որ մեզանում շատ են ապիկարները և սինլքորները։

Միայն ամոթի միջոցով ինքնամաքրման այս քավարանով անցնելուց և վերափոխվելուց հետո է գալու փրկությունը, քանզի Արցախը՝ թեկուզ և այժմ «ռեզերվացիա», սակայն Հայկական բարձրավանդակ անունով լեռնային արշիպելագի հայաբնակ կղզիներից մեկն է, որի ափերին դեռ անպայմանորեն մոտենալու է հաղթական եռագույնով մեր պետականության նավատորմիղը։

#հավերժականՀայաստանը

Արցախը՝ Հայաստանի և հայ ժողովրդի վերջին տասնամյակների հաղթական խորհրդանիշը և ցեղասպանությունից հետո մեր պատվի ու վրեժի…

Опубликовано Vardan Voskanyan Пятница, 20 ноября 2020 г.



Նման նյութեր