«Վերջին 22 օրն Արցախում» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Վերջին 22 օրն Արցախում»

Վերջին 22 օրն Արցախում

Չունեմ պատմելու ոչ մի հերոսական դրվագ, միայն կարող եմ փաստել, որ ողջ եմ։

Մատնված լինլով անտարբերության, ստի, չունենալով հրամանատար, հրաման, մարտական առաջադրանք, կապի միջոց, բայց ողջ ենք։ Տղեքով իրար շնորհիվ ողջ ենք։ Իհարկե, ավելի սիրուն կլներ, որ սա լիներ իմ վերջին նկարը, տակն էլ գրվեր հերոսաբար ընկավ Քարինտակի մատույցներում, բայց ստացվեց այնպես ինչպես ստացվեց։

Կներեք, որ չարդարացրեցինք ձեր սպասումները, կներեք, որ չկարողացանք ավտոմատով զսպել հրետանու առաջխաղացումը, կներեք, որ մենք հետ եկանք, իսկ շատերը մնացին սարերում հավերժ, կներեք, որ մենք կանք, բայց Քիրսը, Դիզափայտը, Ծռասարը չկա։ Արցախը չկա։

Կներեք, որ թերթեցինք մեր պատմության վերջին էջը և մի սգացեք նրանց համար, ովքեր չկան, նրանք այն երջանիկներն էին, ովքեր չտեսան այս կրկեսի ավարտը, նրանք հավերժ կմնան հերոսներ և այլևս ստիպված չեն ապրել պարտված բանակի զինվորի բարդույթով։

Հեղինակ՝ Tigran Varag

Վերջին 22 օրն Արցախում ??

Չունեմ պատմելու ոչ մի հերոսական դրվագ, միայն կարող եմ փաստել, որ ողջ եմ։
Մատնված լինլով…

Опубликовано Хандиляном П.Р. Пятница, 20 ноября 2020 г.



Նման նյութեր