
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին չեն հուղարկավորի Եռաբլուր պանթեոնում: Նրա նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 15։00-ին իր հայրենի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։ Նա չմեկնաբանեց, թե ինչու է այդպես որոշվել:
Փոխարենը քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀ գործող իշխանությունները հրաժարվել են կատարել Արցախի հերոս, Ֆիզուլի, Հորադիզ, Թալիշ ու Արեգասար ազատագրած Մանվել Գրիգորյանի վերջին կամքը և նրան հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնի՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին մոտ գտնվող հողակտորում (որը կա), և հուղարկավորությունը կկայանա հերոսի հայրենի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում»։