
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը։
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:
«Պաշտպանը դեսպանին է ներկայացրել սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները, նրանց դաժանություններն ու խոշտանգումները, ինչպես նաև այն համակարգված հայատյացությունը, որ Ադրբեջանում ունի պետական աջակցություն»,– նշված է հաղորդագրության մեջ: