«Կարեւոր գրառում, որը կդառնա ներկայացում կամ տեսանյութ։ Տխուր տեսանյութ». Վահրամ Սահակյան
Advertisement 1000 x 90

«Կարեւոր գրառում, որը կդառնա ներկայացում կամ տեսանյութ։ Տխուր տեսանյութ». Վահրամ Սահակյան

Կարեւոր գրառում, որը կդառնա ներկայացում կամ տեսանյութ։ Տխուր տեսանյութ։

Ես դեռ 2000-ականների սկզբներից էի կասկածում, թե հայերի համար թուրքը թշնամի է։ Հետո կամաց-կամաց հասկացա հետեւյալր. թուրքը ստեղծված է նրա համար, որ հայերը դրանով իրար վախեցնեն, որ իրար բարկացնեն, որ իրար վիրավորեն, որ ում չսիրեն՝ նրան ասեն թուրք։ Բայց հիմա, երբ հիմա՝ թուրքերը հայերին կրկին ջարդեցին եւ երկրի կեսը տարան ու հայերը կրկին սկսեցին ԻՐԱՐ ասել «թուրք»՝ էլ ոչ մի կասկած չմնաց։

Այս ժողովուրդը թշնամի չունի։

Այս ժողովուրդը բարեկամ չունի։

Այս ժողովուրդն իրեն չեզոք վերաբերմունքի արժանացնող էլ չունի։

Այս ժողովուրդն ունի միայն մի ցանկություն. անվճար ֆռֆռալ ինչ-որ տարածքում, չաշխատել, չստեղծել ու հայհոյել մեկ-երկու աշխատողներին եւ ստեղծողներին։

Այս ժողովուրդը տուն սարքել չգիտի, իսկ ով տուն է սարքում՝ նրա մասին ասում են՝ «Բա էս քո դղյակները ո՞րտեղից»։

Ու դու չես կարող ասել, որ աշխատել ես, սարքել ես, ոչ։ Ինքը կասի՝ եթե ես չունեմ, իսկ դու ունես՝ ուրեմն ինձ թալանել ես։

Ինքը չի մտածում, որ կարելի է աշխատելով տուն ունենալ, որովհետեւ ինքը չի փորձել նման բան։

Այս ժողովուրդը չի կարող ունենալ անկախ պետություն, որովհետեւ իրեն անհրաժեշտ է ապրել ուրիշի′ անկախ պետության մեջ, որ իր անկախ պետությունը չվնասվի, չմաշվի։ Ու չմաշվի, որ կարենա հարմար գնով վարձակալության տալ ուրիշ պետության, որ հանգիստ ապրի էդտեղ։ Հայը իր տան դիմացը չի մաքրում, չի ներկում, չի կառուցում, որովհետեւ հայը հո հոլանդացի կամ գերմանացի չի՞, որ իր տանն ապրի։ Հայն ապրում է ժանգոտ ու կեղտոտ տան մեջ, որովհետեւ գիտի. հեսա թռնելու ենք ստեղից։

Հայը գեղեցիկ ապրել չգիտի, հայը տգեղ է ապրում, որովհետեւ իր տան մեջ չի ապրում։

Հայը պատերը ծուռ է շարում, շարելուց հետո չի գաջում, որովհետեւ հավես չկա, մեկ ա իմը չի, մեկ ա գալու են տանեն։

Այս ամենը գենի մեջ է, էդ իրենց հնարած հայՈՒ գենի։

Իրենց պետք չէ ունենալ Արցախ։ Իրենք ստում էին, որ ուզում են Արցախն իրենցը լինի։

Հենց այսպես՝ երեսուն տարի ստում էին։

Արցախն իրենց պետք էր միայն մի բանի համար՝ գլուխ գովալու։ Թե բա տեսե՞ք՝ էս էլ ունենք։

Արցախի համար ոչ ոք չի ցավում, որովհետեւ Արցախի համար կարող էին ցավալ ՄԻԱՅՆ նրանք, ովքեր կռվել են Արցախի համար։

Իսկ ովքեր կռվել են Արցախի համար՝ զոհվել են։

Ովքեր էլ որ չեն լոհվել՝ նրանց հայերը ձերբակալել են եւ ասել են «Թուրք»։

Ես չեմ կարծում, որ սխալվում եմ։

Ես կսխալվեի, եթե այս ժողովուրդը, այսքան խաբեություն տեսնելուց հետո, այսքան լույս երիտասարդներ զոհելուց հետո, Արցախն ամբողջությամ հանձնելուց հետո, նվաստացուցիչ եւ խայտառակ կապիտուլացիա ստորագրելուց հետո՝ գոնե 50.000 հոգով ոտքի ելներ եւ այս ամենի պատասխանատուներին առներ իր ոտերի տակ։

Բայց ոչ։

Չի անի։

Հրեան կդատեր դրանց։

Չեչենը կմորթեր դրանց։

Վրանցին գոնե կծեծեր։ դրանց

Ադրբեջանցին դրանց ընտանիքները կգենոցիդացներ։

Հայը չի անի։

Որովհետեւ իրենից ոչինչ չեն խլել։ Իր որդին չի զոհվել։ Իր տունը չեն քանդել։

Եթե իր տրանսպորտը 5 դրամով թանկացնեն՝ նա ցասման մեջ դուրս կգա փողոց, որովհետեւ իր գրպանի 5 դրամից բացի՝ իրեն ոչինչ չի հետաքրքրում։

Հայը կասի՝ լավ արեցին՝ որ Արցախը տվեցին, իմ տղեն փրկվեց։

Ու կասի այն դեպքում, երբ իր տղեն ընդհանրապես պատերազմում չի։ Կասի այն դեպքում, երբ տղա էլ չունենա։

Հայը ճիշտ չի սիրում։ Հայը այո կամ ոչ չունի։

Նրան ոչինչ չի հետաքրքրում։

Չէ, սխալվեցի։

Մի բան էլ է հետաքրքրում։

Որ ազնիվ մարդկանց ասի «թուրք»։

Այսքանը։

Մնացածը՝ թատրոնում կամ տեսանյութում։ Ավելի լավ է՝ թատրոնում։ Գոնե տոմս կառնեք։

Վահրամ Սահակյանի էջից:

Կարեւոր գրառում, որը կդառնա ներկայացում կամ տեսանյութ։ Տխուր տեսանյութ։

Ես դեռ 2000-ականների սկզբներից էի կասկածում, թե…

Опубликовано Ваграмом Саакяном Пятница, 20 ноября 2020 г.



Նման նյութեր