Արցախի Հանրապետության այն բնակիչները, որոնք պատերազմի պատճառով իրենց տրանսպորտային միջոցները թողել են այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ, պետք է սեղմ ժամկետներում դիմեն ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն։Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 04794-55-99 կամ 55-02 հեռախոսահամարներին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հարգելի հայրենակիցներ,
2020թ.սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ պարտադրված պատերազմի ընթացքում…Опубликовано Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр Суббота, 21 ноября 2020 г.