Վարչապետի հրաժարականը պահանջողների ձերբակալությունը համարվեց ոչ իրավաչափ, նրանք ազատ արձակվեցին։
Նշենք, որ Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներից բերման էր ենթարկվել 85 անձ։ Գյումրիում ևս նման ակցիա էր իրականացվել, այնտեղ բերման էր ենթարկվել ակցիայի 8 մասնակից։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկոյան հայտնել էր, որ շուրջ 20 հանրային գործիչ ձերբակալվել է։
Ձերբակալվածներից ՎԵՏՕ-ի հիմնադիր Նարեկ Մալյանի, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Երևանի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի և ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանի ձերբակալությունը համարվեց ոչ իրավաչափ։
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի ձերբակալության հարցով դատարանի որոշումը կհրապարակվի առավոտյան։