
Արդարադատության նախարարի երեք թեկնածու կա. ԱՂԲՅՈւՐ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շաբաթվա սկզբին ազատման դիմում է ներկայացրել՝ իր շրջապատում հայտարարելով, թե հիասթափված է Փաշինյանից և իրեն պատիվ չի բերում նրա թիմի անդամ լինելը։ Իրականում, մեր աղբյուրի փոխանցմամբ, սորոսական Բադասյանը խիստ անհանգստացած է իր ապագայով, քանի որ հենց իր ցուցումով են քրեական գործեր կարվել բոլոր նախկին պաշտոնյաների դեմ և այժմ փորձում է թողնելով պաշտոնը՝ փրկել իրեն կալանավորման հեռանկարից։
Կառավարությունում այս պահին շրջանառվում է նախարարի 3 թեկնածուի անուն: Նրանք են Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը և նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։