«Բոլորդ կարող ուժ եք, գտեք իրար համատեղվեք, մի դարձեք ռեսուրս, մի ընկճվեք, մի խեղճացեք»
Advertisement 1000 x 90

«Բոլորդ կարող ուժ եք, գտեք իրար համատեղվեք, մի դարձեք ռեսուրս, մի ընկճվեք, մի խեղճացեք»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

Եթե դու չես պլանավորում, ապա պլանավորում ես քո ձախողումը: Սա հայտնի ձևակերպում է, որը ճիշտ է անհատի և հատկապես պետության մակարդակում:

Հայաստանի քաղաքական, տնտեսական և պետական կառավարման հատվածներում պլանավորումը և դրա կարողությունները ձգտում են զրոյի:

Հատկապես հիմա, հետշոկային վիճակում, ոչ ոք, բառացիորեն ոչ ոք ժամանակ չի ծախսում պլանավորման վրա (անհատներին չեմ դիտարկում): Հենց հիմա, նոր իրողության պայմաններում Նիկոլին հեռացնել ուզողը պլան չունի, Նիկոլի ԱԺ-ն մնալու համար պլան չունի, Նիկոլի կառավարությունը պլան չունի, թե ինչ է անելու այս վիճակի հետ, նույնիսկ Նիկոլը պլան չունի, թե ինչ է անելու իր ներկայութան և գոյության հետ. Հայաստանն ու Արցախը պլան չունեն:

Սակայն պլաններ ունի Թուրքիան, պլաններ ունի Ադրբեջանը, պլաններ ունի Ռուսաստանը, պլաններ ունի Իրանը, պլաններ ունի Իսրայելը, պլաններ ունի Ֆրանսիան, պլաններ ունեն բոլորը, բացի մեզանից: Բոլորի պլաններում մենք ռեսուրս ենք, բոլորի պլաններում մենք խաղաքարտ ենք և միջոց, և բոլորի պլաններում մենք ստորադասվելու և ստորացվելու ենք, քանի որ չենք ուզում պլանավորել, թե ինչ ենք անելու մեր կյանքի հետ, ինչ ենք անելու մեր տեսակի, մեր գոյության հետ:

Եկեք հայեր, եկեք ձեզ պլան եմ բերել: Դուրս եկեք կաղապարներից: Պետությունը դադարել է կատարել իր գոյությամբ պայմանավորված գործառույթները: Ես` դադարած պետության քաղաքացիս, իմ մտքերով և հավատով ինձ անջատ բջիջ եմ հայտարարում: Շարունակում եմ մնալ դադարած պետության քաղաքացի միայն ֆիզիկապես: Դադար առած պետության բոլոր առողջ բջիջներին համատեղման հայտ ներկայացնելու առաջարկ եմ անում: Ես եմ, դու ես, նա է այն պետությունը, որ ուզում ենք, և մենք կունենանք մեր մեծ պլանը, մենք և անցյալն ենք և ներկան և ապագան, մենք միացյալ, համառ և կազմակերպված, հավատով և կարող Հայաստանն ենք:

Բոլորդ կարող ուժ եք, գտեք իրար համատեղվեք, մի դարձեք ռեսուրս, մի ընկճվեք, մի խեղճացեք. գտեք իրար, հավատացեք պլանավորեք, ձեր ձեռքն առեք ձեր ներկան ու ապագան և ձեր ցանկությունները իրականություն կդառնան:

Եթե դու չես պլանավորում, ապա պլանավորում ես քո ձախողումը: Սա հայտնի ձևակերպում է, որը ճիշտ է անհատի և հատկապես պետության…

Опубликовано Hovhannes Avetisyan Воскресенье, 22 ноября 2020 г.



Նման նյութեր