Արթուր Մկրտչյանը պատերազմի ժամանակ որդուն փախցրել է սահման մեկնող ավտոբուսից. analitik.am
Advertisement 1000 x 90

Արթուր Մկրտչյանը պատերազմի ժամանակ որդուն փախցրել է սահման մեկնող ավտոբուսից. analitik.am

Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատերազմի ժամանակ Հադրութից ինչ-որ զինվորի է տեղափոխել՝ ըստ էության, վերջինիս փախցնելով պատերազմից: Այդ տղան Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբայր է:

Ինչպես երևում է, վերոնշյալ դեպքը եզակի չէ:

Analitik.am-ի տեղեկություններով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն առհասարակ արել է այնպես, որ իր որդուն սահման չտանեն:

Մեր տեղեկություններով, Մկրտչյանի որդին պատերազմի սկսվելուց 2 օր անց ծանուցագիր է ստացել ու գնացել զինկոմիսարիատ: Երբ արդեն երիտասարդին տեղափոխելիս են եղել սահման, ավտոբուսը կանգնեցրել են ու այնտեղից իջեցրել պաշտոնյայի որդուն:

Ըստ էության, դատարանի նախագահը որդուն փախցրել է սահման մեկնող ավտոբուսից:

analitik.am