Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին իրենց կառույց հրավիրելու մասին տարածված տեղեկությունները: «Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:







