«Հեռացե՛ք, մի փակեք հույսի և հնարավորության պատուհանը». Թևան Պողոսյանը` իշխանություններին
Advertisement 1000 x 90

«Հեռացե՛ք, մի փակեք հույսի և հնարավորության պատուհանը». Թևան Պողոսյանը` իշխանություններին

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը պահանջում է, որ իշխանությունը հեռանա։ Facebook–ի իր էջում նա անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն հայտնելու թեմային։

«Այն, որ իրականում Մոսկվային և անձնապես Պուտինին մեծ շնորհակալություն պետք է ասվի, որևէ կասկած չկա։ Բայց պիտի հասկանանք, ով պետք է դա ասի։ Պարտության հանգեցրած իշխանությու՞նը։ Դուք այնպես էլ պարտվել եք, մեզ էլ՝ պարտության հասցրել։ Իսկ հիմա պատկերացրեք, որ Պուտինին ասում է շնորհակալություն մեկը, ով պետք է աշխատի Հայաստանի վաղվա օրվա համար։ Դա կընկալվի առնվազն որպես հնարավորություն։ Դա կընկալվի առնվազն որպես նոր շունչ և հույս»,–գրել է նա։



Նման նյութեր