Որպես հանրային պաշտպան ստանձնել եմ քաղաքացի Հակոբ Պէրպէրյանի շահերի պաշտպանությունը, որը մեղադրվում է 2020թ. նոյեմբերի 10-ին կառավարության շենքում զանգվածային անկարգությունների կատարման մեջ, ինչը զուգորդվել է բռնությամբ և գույք ոչնչացնելով: Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, քանի որ Հակոբ Պէրպէրյանը իր ամբողջ կյանքում եղել է մեծ հայրենասեր:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ֆերդինանտ Սարգսյանը։
«Որպես հանրային պաշտպան ստանձնել եմ քաղաքացի Հակոբ Պէրպէրյանի շահերի պաշտպանությունը, որը մեղադրվում է 2020թ. նոյեմբերի 10-ին կառավարության շենքում զանգվածային անկարգությունների կատարման մեջ, ինչը զուգորդվել է բռնությամբ և գույք ոչնչացնելով: Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, քանի որ Հակոբ Պէրպէրյանը իր ամբողջ կյանքում եղել է մեծ հայրենասեր: Ծնված լինելով օտար հողում՝ հրաժարվել է օտարերկյա պետության քաղաքացիությունից և մշտապես ապրում և աշխատում է Հայրենիքում՝ իր ընտանիքի հետ միասին:
Հակոբ Պէրպէրյանը քաղաքական գործընթացներում իրեն դրսևորել է որպես ակտիվ և ազնիվ քաղաքացի: Դեռևս 2020թ-ի մայիսին, զգալով իշխանությունների սխալ քաղաքականության հետևանքով Հայրենիքի առջև ծառացած վտանգը, Հակոբ Պէրպէրյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին առերես հարցեր է ուղղել՝ հողերի հանձման, Արցախի կարգավիճակի և ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, ինչին ի պատասխան, նախարար Մնացականյանը հավաստիացրել է, որ ՄԵՆՔ ՀՈՂ ՉԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ԱՐՑԱԽԸ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՎ ԱԶԵՐԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, միևնույն ժամանակ նախատելով իմ պաշտպանյալին ավելորդ հայրենասիրություն դրսևորելու մեջ: Այնուամենայնիվ, չբավարարվելով Զոհրաբ Մնացականյանի պատասխանով և իշխանությունների կողմից վարվող դիվանագիտությամբ, Հակոբ Պէրպէրյանը շարունակել է իր հնարավորությունների սահմաններում հանրային հնչեղություն տալ Արցախի խնդրին: Պատերազմի ողջ ընթացքում Հակոբ Պէրպէրյանը մարտնչել է առաջնագծում և արցախցիները նրան կոչում էին «Ավոյի ցեղից», այսինքն՝ Մեծն Մոնթեի ցեղակից:
Հետևաբար, երբ 2020թ. նոյեմբերի 10-ին, ողջ հայությունն իմացավ ՀՀ վարչապետի ստորագրած տխրահռչակ հայտարարության մասին, որով մենք արձանագրում էինք մեր տարածքային կորուստներն ու պարտությունը, ինչպես յուրաքանչյուր բանական հայ, այնպես էլ ռազմի դաշտից նույն օրը տուն վերադարձած Հակոբ Պէրպէրյանն անհաղորդ չմնաց այս իրավիճակին:
Այդ հանգամանքն էլ հնարավորություն տվեց իշխանություններին ապօրինի հետապնդում սկսել Հակոբ Պէրպէրյանի նկատմամբ և առանց հիմնավոր կասկածի առկայության մեղադրել նրան զանգվածային անկարգություն կատարելու մեջ: Հակոբ Պէրպէրյանի մեղադրանք ամբողջովին անհիմն է և զուրկ որևէ իրավական և տրամաբանական հիմքից»,- գրել է փաստաբանը։
Որպես հանրային պաշտպան ստանձնել եմ քաղաքացի Հակոբ Պէրպէրյանի շահերի պաշտպանությունը, որը մեղադրվում է 2020թ. …
Опубликовано Fred Sargsyan Понедельник, 23 ноября 2020 г.