«Սատանայի աչքերին նայելով». Արծրուն Պեպանյան
Advertisement 1000 x 90

«Սատանայի աչքերին նայելով». Արծրուն Պեպանյան

ՍԱՏԱՆԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ ՆԱՅԵԼՈՎ

Ես գիտեի, որ մեր ժողովուրդը հատուցելու է իր գործած քաղաքական հիմարությունների համար, գիտեի, որ խորապես զղջալու է, որ ընկնելու է խոր անհուսության մեջ, բայց պատկերացնել չէի կարող , որ հատուցումն այսքան դաժան կլիներ:

Ծանր է, սոսկալի դաժան, ինքս էլ բաց նյարդերի մարդ լինելով, հազիվ եմ դիմանում: Բայց ահա նման մտքերին որ տրվում եմ, սատանան մոտենում է և ականջիս շշնջում՝

-Անկեղծ եղիր և ասա,

որ այս հատուցումը հասնում էր:

Ես փշաքաղված շրջվում եմ դեպի նա, ընդվզումով նայում աչքերի մեջ:

– Չի հասնու՞մ,- հարցնում է ինձ:- Հապա հիշիր ամենը: Ինքդ էիր ասում, որ այլ տարբերակ չկա, որ միմիայն պատերազմի բերելիք դաժան ցնցումն ի զորու կլինի դեն նետել ժողովրդի հոգու վրա կուտակված դարավոր աղբը:

Այդ միջոցին ես ակամա մտաբերում եմ անցյալն ու գլուխս կախում:

Մնում է ժողովուրդը հասկանա այս ամենը, ըմբռնի ինչի համար է հատուցում,

իր նոր առաջնորդների օգնությամբ հետևություն անի հետագայի համար և անցնի հոգևոր ինքնամաքրման ուղիով: Այդժամ կգա մեծ վերելքը:

Արծրուն Պեպանյանի էջից

ՍԱՏԱՆԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ ՆԱՅԵԼՈՎ

Ես գիտեի, որ մեր ժողովուրդը հատուցելու է իր գործած քաղաքական հիմարությունների համար, գիտեի, որ…

Опубликовано Արծրուն Պեպանյան Понедельник, 23 ноября 2020 г.



Նման նյութեր