«Կոնկրետ ներկայիս իշխանությունների սխալը (շատ մեղմ ասած) կայանում ա հենց դրանում, որ նրանք շատ լավ տեղեկացված լինելով, թե ինչի հետ գործ ունեն, այնուամենայնիվ «վա բանկ» են գնացել»
Advertisement 1000 x 90

«Կոնկրետ ներկայիս իշխանությունների սխալը (շատ մեղմ ասած) կայանում ա հենց դրանում, որ նրանք շատ լավ տեղեկացված լինելով, թե ինչի հետ գործ ունեն, այնուամենայնիվ «վա բանկ» են գնացել»

«Պիտի հզոր երկիր կառուցեինք» միտքը դեմագոգիա ա, ուրիշ ոչինչ: Առանց Արցախի հարցը լուծելու, առանց շրջափակումներից ազատվելու, Հայատանը չէր կարող և չի կարող «հզոր երկիր» կառուցել: Բացի այդ, ինչպիսի երկիր էլ կառուցվեր, Արցախի հարցի լուծման թեմայից Հայաստանը երբեք չէր կարող խուսափել: Հայաստանը կարող էր ժամանակ ձգել և, ըստ էության, որքան հնարավոր էր ձգել` ձգել է` «ոչմիթիզհողական» արկածախնդրական տրամաբանության շրջանակներում: Արցախի հարցի լուծումն էլ հնարավորի, այլ ոչ թե մաքսիմալի պահպանման հարց էր/է: Մնացածը դետալներ են:

Իսկ ինչ վերաբերում ա «գրավյալ» տարածները պահելուն, ապա դրանք, անկախ նրանից, թե Հայաստանը «հզոր երկիր» կլիներ, թե չէր լինի, այդ տարածքները հնարավոր չէր լինելու պահել: Որպես առաջնահերթություն այդ տարածնքերի վերադարձի հարցը երբեք դուրս չէր գալու բանակցային սեղանից ու փաստաթղթերից: Եթե մինչև հիմա սա չի հասկացել մեր հասարակությունը, նշանակում ա նա ընդհանարապես Արցախի հարցից բան չի հասկացել ու շարունակում ա չհասկանալ: Ցանկացած ադեկվատ քաղաքական ուժ, գալով իշխանության, հաջորդ օրն իսկ պետք ա ընդուներ միջազգայնորեն հաստատված ու տարիներ շարունակ բանակցված սկզբունքները: Այո, կարող ա և որոշ «ստորակետների» կամ դետալների շուրջ տարաձայնություններ լինեին ու դա միշտ էլ եղել ա, բայց ընդհանուր տրամաբանությունից հրաժարվել կնշանակեր դիմել արկածախնդրության: Կոնկրետ ներկայիս իշխանությունների սխալը (շատ մեղմ ասած) կայանում ա հենց դրանում, որ նրանք շատ լավ տեղեկացված լինելով, թե ինչի հետ գործ ունեն, այնուամենայնիվ «վա բանկ» են գնացել, բացահայտ մերժել են բանակցային տրամաբանությունն ու համառորեն առաջնորդվել են հանցավոր արկածախնդրությամբ: Մնացածը դեմագոգիա ա:

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից:

«Պիտի հզոր երկիր կառուցեինք» միտքը դեմագոգիա ա, ուրիշ ոչինչ: Առանց Արցախի հարցը լուծելու, առանց շրջափակումներից…

Опубликовано Harut Uloyan Понедельник, 23 ноября 2020 г.