«Քարվաճառը թշնամին չէր կարող վերցնել, բայց ներքին թշնամին նվիրեց…». Ռազմիկ Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

«Քարվաճառը թշնամին չէր կարող վերցնել, բայց ներքին թշնամին նվիրեց…». Ռազմիկ Մարտիրոսյան

Լրագրող Ռազմիկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ծառայությանս ընթացքում սիրահարված էի Քարվաճառին ու չէի հասկանում, թե ինչով ա էդ մեծ սերը պայմանավորված, ինչի եմ էդքան կապվել անտառներին, Թարթառին ու Օմարին։ Հետո պոստերում միամիտ ձեռքս ընկավ “7-ը` 20 հազարից” գիրքը, որը կարդալուց հետո լիովին հասկացա` միայն ինձ մոտ չի էդպես. Քարվաճառը սիրո անսպառ աղբյուր ա։ Եթե ազնիվ ես իր հետ, քեզ անսահման սեր ա տալիս ու հավերժ կապում իրան։

Հայրենիքի ցանկացած մասնիկ կորցնելը ցավ ա, բայց Քարվաճառը կորցնելը` սարսափելի ողբերգություն։ Քարվաճառը թշնամին չէր կարող վերցնել, բայց ներքին թշնամին նվիրեց…

Ու նորից ասում եմ` դավաճաններ, անիծվեք դուք և ձեր սերունդները»։

 

 

 



Նման նյութեր