«Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ». Էդգար Կարապետյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ». Էդգար Կարապետյան

Էդգար Կարապետյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում և դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետևողական, պոպուլիստական և անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում:

Իսկ արդյունքները հետևյալն են (դեռևս միայն 2020թ. հունվ-սեպտ.)` պատերազմի արդյունքները դեռ հաշվի չառնված.
– Տնտեսական անկում -6,6%
– Արդյունաբերության անկում -3,7% (առանց հանքարդյունաբերության)
– Գյուղատնտեսության նոմինալ աճ 0,6%
– Շինարարության անկում -15,7%
– Ծառայությունների անկում -11,7%
– Արտահանման անկում -4,4%
– Ներմուծման անկում -13,7%

Ուղղակի ներդրումների Զուտ ներհոսքը 2019-ին կազմել է ընդամենը $99մլն ($230մլն 2018-ին և $193մլն 2017-ին): 2020թ.-ի արդյունքները առավել աղետալի կլինեն:

Իսկ աղետի արդյունքները մենք արդեն իսկ քաղում ենք.
– Դրամի արժեզրկում (գնման փոխարժեքը արդեն իսկ $1-ը 520-525 դրամ)
– Գների աճ (զգացվող պարենային ապրանքների գների բարձրացումով)
– Փոքր բիզնեսի տոտալ cash deficit (նիսյաի տետրերի հաստացում եւ “տրվում է վարձով” ցուցանակների ավելացում)
– Հարկային եկամուտների թերակատարում 9 ամսում (-12,4% սկզբնական պլանից)

Երկարատև հետեւանքները դեռևս առջևում են` եկամուտների անկում, գործազրկություն և աղքատության աճ:

Իսկ պատերազմի տնտեսական հետևանքները դեռ նոր ենք զգալու:

Էստեղ են ասել – Աստված էլ բեթարից ազատի…»:

‼️Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ‼️

Տնտեսությունը գտնվում է աղետալի…

Опубликовано Edgar Karapetyan Вторник, 24 ноября 2020 г.



Նման նյութեր