
Հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում»,- գրել է Հունանյանը և ավելացրել, որ նրանցից մեկը մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում: