«Կա խելագար, որին թվում է, որ ինքը ինչ-որ բան է հասկանում, ու կա անմեղսունակների թիմ, որոնք ձեր ճակատագիրն են տնօրինում». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Կա խելագար, որին թվում է, որ ինքը ինչ-որ բան է հասկանում, ու կա անմեղսունակների թիմ, որոնք ձեր ճակատագիրն են տնօրինում». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը.

Փորձենք հասկանալ, թե որտեղ ենք:

Մենք Հարավային Կովկասում ենք, որտեղ կա երեք երկիր՝ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան, կան երեք հարևաններ՝ Թուրքիա, Իրան, Ռուսաստան: Բացի դրանից, Հարավային Կովկասը Մերձավոր Արևելքում է գտնվում, որտեղ կա շատ դաժան ու խառը իրավիճակ՝ արաբական աշխարհ-Իրան, արաբական աշխարհ-Իսրայել, արաբական աշխարհ-Թուրքիա, Իրան-Թուրքիա, շիա-սունի, իսլամ-հուդայականություն-քրիստոնեություն, խառը հարաբերություններ ու հակադրություններ, կան նաև քրդեր ու էլի լիքը բան: Բոլորը բոլորի վրա գլխին փորձում են սարքել, շատերի համար կա գոյության խնդիր, դրան գումարած նավթ, գազ, կոմունիկացիաների խնդիր, որոնք կարևոր են արդեն Չինաստանի համար, կա պատվեր հնարավոր Թուրք-իարանական, ռուս-թուրքական հակադրության, անգամ պատերազմի հրահրման խնդիր: Չեմ ասում ռեգիոնից դուրս գտնվող խաղացողների մասին, որոնք նույնպես ներկա են ու որսում են իրենց շահը:

Դրան գումարած կա հնարավոր համաշխարհային ճգնաժամի հարց, որից մեծ երկրները միշտ գլոբալ պատերազմներով են դուրս եկել: Երկար չեմ թվարկում, ավելացնելու շատ բան կա, բայց այսքանն էլ է բավական:

Այս ամենը պետք է հատ առ հատ, մանրակրկիտ ուսումնասիրել, կանխատեսումներ անել ու դրանց վրա կառուցել Հայաստանի ազգային քաղաքականությունը:

Մոռացա, կա խելագար, որին թվում է, որ ինքը ինչ-որ բան է հասկանում, ու կա անմեղսունակների թիմ, որոնք ձեր ճակատագիրն են տնօրինում:

Սենց տխուր բաներ:

Փորձենք հասկանալ, թե որտեղ ենք:
————————

Մենք Հարավային Կովկասում ենք, որտեղ կա երեք երկիր՝ Հայաստան,…

Опубликовано Stepan Danielyan Четверг, 26 ноября 2020 г.



Նման նյութեր