
Ասկերան քաղաքի մերձակա տարածքներում, մասնավորապես, Այգեստան, Խնածախ և Նորագյուղ համայնքներում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը կատարում են հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Միաժամանակ հորդորում ենք, որ ցանկացած զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- նշված է հաղորդագրության մեջ: