Սամվել Չախալյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Վերջերս լևոնականներից շատերը քայլում, նստում, քնում և ցանկացած այլ բան անում են «բա, որ ասում էինք» դեմքով։ Իհարկե, մեջների կարգին մարդիկ դա ասում են Արցախի համար սրտանց ցավելով, ու բազմաթիվ են իրենց մեջ Արցախի համար պայքարածներն ու լրջագույն գործեր արածները, բայց իրենց միավորում է մի արտահայտություն՝ «պապին ճիշտ էր»։
Հիմա, լսեք, պապին ճիշտ եղավ, որովհետև պապիի մեծացրած անառակ լաճը տապալեց արտաքին քաղաքականությունը, արցախյան բանակցությունները, փչացրեց հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ, անպետք զենքեր առավ, թուլացրեց կարգ ու կանոնը բանակում, նշանակեց վիճելի կադրեր, խայտառակեց գեներալներին, խառնվեց ռազմական գործողություններին, չմիավորեց ազգը, կարող ռազմական գործիչներին հեռու պահեց պատերազմից, ժամանակին չկանգնեցրեց պատերազմը, և այլն, և այլն, էլ որն ասեմ։
Եթե ձեր համար ընդունելի է, այս գնով պապիի ճիշտ լինելը, եսիմ… իսկ միգուցե, պապին ճիշտ չէր՝ լաճն էր դավաճան։
Հ.Գ. Մենակ չգրեք, որ հետը 2015 թ.-ից չունեք… ախպոր պես»:
Վերջերս լևոնականներից շատերը քայլում, նստում, քնում և ցանկացած այլ բան անում են «բա, որ ասում էինք» դեմքով։ Իհարկե,…
Опубликовано Samvel Chakhalyan Среда, 25 ноября 2020 г.