«Եթե դա էլ է ձեզ համար նորմալ ու ընդունելի, ապա դպրոցում սկսեք երեխաներին թուրքերեն սովորեցնել». Վահե Դավթյան
Advertisement 1000 x 90

«Եթե դա էլ է ձեզ համար նորմալ ու ընդունելի, ապա դպրոցում սկսեք երեխաներին թուրքերեն սովորեցնել». Վահե Դավթյան

Լավ, ինչքա՞ն կարելի է անտեսել աշխարհաքաղաքականության բազային օրենքները:

Եթե դեռ չեք հասկացել, թե ինչ է տեղի ունենում, ապա տեղեկացնեմ, որ մենք պարտվել ենք վեցերորդ սերնդի պատերազմում, այժմ էլ թևակոխել ենք յոթերորդ սերնդի պատերազմի շրջան, որում թշնամու առանցքային խնդիրն է Հայաստանի տնտեսական պարալիզացումը, բացարձակ սնանկացումն ու, որպես արդյունք, սուբյեկտության վերացումը:

Ուստի Հայաստանի տրանսպորտային բլոկադան դեռ շարունակվելու է: Շարունակվելու է ու խորանալու, քանի որ եղած միջանցքներն էլ կորցնելու են իրենց նշանակությունը:

Սակայն մի պահ պատկերացնենք, որ ապաշրջափակման մասին առասպելը դառնա իրականություն: Ի վերջո, Թուրքիայի հե՞տ եք ցանկանում սահման բացել: Բայց արդյո՞ք Հայաստանն՝ իր կաթվածահար եղած շուկայով պատրաստ է դիմակայել Թուրքիայի ագրեսիվ տնտեսական ու, որպես հետևանք, մշակութային էքսպանսիային:

Եթե դա էլ է ձեզ համար նորմալ ու ընդունելի, ապա դպրոցում սկսեք երեխաներին թուրքերեն սովորեցնել: Վաղը՝ աշխատանքի ընդունվելիս, հաստատ պետք կգա:

Փաշինյանը կրկին խոսել է Հայաստանի տրանսպորտային ապաշրջափակման վարդագույն հեռանկարի մասին․ Վահե Դավթյան…

Опубликовано «Մեկ Հայաստան» կուսակցություն Четверг, 26 ноября 2020 г.



Նման նյութեր