Բոլոր ֆեյքատերերն ու հայհոյանք գրողները, բոլոր «պերֆեկտթիվիներն» ու մնացած կեղտոտ «նորություններ» տարածողները պատասխան են տալու ու հենց առաջինը էն մարդկանց առաջ ում վարկաբեկել են ու մտել նրանց ընտանիքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի քաղաքական հայր Ալեն Սիմոնյանն ու մյուսները
Արդեն 2,5 տարի փաստերով խոսում ենք դավաճանների իշխանության ֆեյքային իրականության մասին: Փաստարկված ներկայացնում ենք ֆեյքերի ֆաբրիկայի հովանավոր օլիգարխներին, դրանց քաղաքական «կրիշ»-ներին եւ այլն: Արդեն ֆեյքերի վտանգավորության մասին խոսում է վերջերս ՀՀ-ում աշխատող միակ ինստիտուտը` ՄԻՊ-ը, որի հայտարարության մեջ ակնհայտ գրված է, որ ֆեյքերի ինդուստրիայով կոնկրետ զբաղվում են բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչ-որ ժամնակահատվածում ֆեյսբուքյան մեծ ֆեյքերի ֆաբրիկաներին միացան նաեւ «պերֆեկթիվիներն» ու մնացած այլանդակ յութուբյան ալիքները: Սրանց հիմնական ֆունկցիան դավաճանների իշխանության հակառակորդների հասցեին կեղտոտ լուտանքներ թափելն ու ատելություն քարոզելն էր: Մենք դա էլ բացահայտեցինք` անուն առ անուն նեկայացնելով դրանց կատարողներին, փողը տվողներին եւ քաղաքական հայրերին, բայց որեւէ արձագանք չստացանք իրավապահ մարմիններից:
Հիմա, երբ արդեն մոտենում է սրանց տերերի հատուցման պահը մեծ խուճապ է սկսվել սրանց շրջանում. ընկերական շրջապատներում սկսում են խոսել, որ իրենք դա չեն ցանկացել անել, որ Ալեն Սիմոնյանն ու Հովհաննես Մովսիսյանը իրենց ստիպել էլ եւ այլն: Հիմա հատուկ սրանց ու իրանց քաղաքական հայրերի համար եմ ասում` թե՛ դուք` կատարողներդ, թե՛ Ալեն Սիմոնյանն ու մնացածները էս տարիների համար պատասխան եք տալու: Բոլոր ֆեյքատերերն ու հայհոյանք գրողները, բոլոր «պերֆեկտթիվիներն» ու մնացած կեղտոտ «նորություններ» տարածողները պատասխան են տալու ու հենց առաջինը էն մարդկանց առաջ ում վարկաբեկել են ու մտել նրանց ընտանիքներ:
Չե՛ք մարսելու, չե՛նք ներելու, եթե անգամ Ալենի համար Աստված իջնի ու ներում խնդրի…»,- գրել է նա։
Նարեկ Սամսոնյանի էջից:
Իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի քաղաքական հայր Ալեն Սիմոնյանն ու մյուսները
Արդեն 2,5 տարի փաստերով խոսում ենք դավաճանների…
Опубликовано Narek Samsonyan Четверг, 26 ноября 2020 г.