Ինչի՞ համար եք պարգևատրվել․ հայի պատիվ ու արժանապատվությունը գետնատակ անելու համա՞ր, ինչի՞ համար, արա… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչի՞ համար եք պարգևատրվել․ հայի պատիվ ու արժանապատվությունը գետնատակ անելու համա՞ր, ինչի՞ համար, արա…

Տիգրան Ավինյան

Զոհված նահատակների արյունը դեռ չչորացած, գերիներին դեռ չվերադարձրած, անհետ կորածներին չգտած, Արցախից, ձեր տգետ և ապիկար կառավարության քաղաքականության արդյունքում հազարավոր տեղահանված մարդկանց կարիքները չապահոված, երկրի տնտեսությունը կոլապսի հասցրած` դու դեռ ստորագրում ես քո աշխատակազմին պարգեւավճար տրամադրելու որոշու՞մ:

*Ամբողջ աշխարհի հայությունը իր վերջին խնայողությունը ուղարկում էր Արցախի համա՞ր, թե՞ որ ձեր նման ապիկարները Արցախը հանձնեն ու իրենք իրենց պարգևատրեն:

Ինչի՞ համար են պարգեւատրվել:

*Հայի պատիվ ու արժանապատվությունը գետնատակ անելու համա՞ր,

*Երկիրն ու քաղաքացուն հուսալքության հասցնելու համա՞ր, որ մարդիկ սրտատրոփ սպասում են թե երբ է փողոցից հայտնված կառավարությունը վերացնելու ռազմական դրությունը, որ լքեն երկիրը,

*Պատերազմը տանուլ տալու համա՞ր,

*Շուշին թուրքին նվիրելու համա՞ր,

*44 օր հայ հասարակությունը ստի եւ կեղծիքի մեջ պահելու համա՞ր…

* Թե՞ պատերազմը չկանխելու, կամ կեսից չդարադարեցնելու համար, կամ` մի գուցե Արցախի բունկերում նկարվելու համա՞ր:

Ինչի՞ համար, արա…

Կարելի է երկար թվարկել այս ցանկը, բայց միևնույնն է` դու եւ քո ղեկավարը աննուղելի եք, դուք թքած ունեք ժողովրդի վրա, կարեւորը ձեր աթոռները պահպանվեն, որ շարունակեք լափել մինչեւ վերջ, շարունակաբար ասելով` նախկիններ ,նախկիններ,նախկիններ:

Երբ ժամանակին գրել էի, որ քո տեսակին ոչ թե չպետք է թույլ տալ, որ որեւէ պետական կառավարման մարմնի կողքով քայլի, այլ պետք է այդ մարմիների կողքով քայլելուց պահպանի 150 մետր հեռավորություն` մարդիկ նեղացել էին: Տեսա՞ք ինչ եղավ… Տեսա՞ք ինչ արեցին սրանք:

Իմացիր` այս իրավիճակում քո կողմից նման որոշում ստորագրելը առնվազն անբարոյականություն էր:

Հրաժարական տվեք եւ հեռացեք մեր սուրբ Հայրենիքից:

Զոմբիներին, դավաճաններին արդարացնողներին, անտեղյակներին և անուղեղներին խնդրում եմ չմեկնաբանել:

Լուռ ու մունջ բլոկ եք գնալու:

Խորեն Մարդոյանի էջից:

Տիգրան Ավինյան

Զոհված նահատակների արյունը դեռ չչորացած, գերիներին դեռ չվերադարձրած, անհետ կորածներին չգտած, Արցախից,…

Опубликовано Khoren Mardoyan Четверг, 26 ноября 2020 г.



Նման նյութեր