Խորեն Մարդոյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Այ հայատյաց դասալիք
Իսկ դու գիտե՞ս թե երբ հանձնեցիր Արցախը,
- երբ կազմակերպում էիր հարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա
- երբ ապօրինաբար բանտարկում էիր Արցախն ազատագրած, և Հայաստանն ու Արցախը անվտանգ պահած ու զարգացրած հերոսներին, լեգենդար հրամանատարներին ու հեղինակավոր վաստակաշատ մարդկանց,
- երբ Հայ դպրոցում Հայոց պատմությունից և Հայ գրականությունից հանում էիր Հայ բառը, և Հայ դպրոցից և Հայոց բանակից դուրս էիր անում հոգևորականներին,
- երբ լկտիաբար ոտնահարում էիր Հայաստանի Հանրապետության օրենքներն ու սահմանադրությունը,
- երբ պառակտում ու բզկտում էիր Հայ հասարակությունը,
- երբ վատթարացնում էիր բանակի կառավարումը,
երբ կործանում էիր արտաքին քաղաքական և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ներդրումային մթնոլորտը,
- երբ դավաճան ձեռքովդ ստորագորում էիր Արցախ աշխարհի Սև թուղթը․․․ ,
Այս ամենի հետ անընդմեջ ու անդադար կրկնելով՝ նախկիններ, նախկիններ, նախկիններ․․․
Գիտե՛ս, 5000 արծիվների հոգիները յուրաքանչուր գիշեր այցելելու են քեզ, որդիներին փնտրելուց խելագարված հազարավոր աչքեր աչքերիդ մեջ են նայելու, ոչ կարողանալու ես քնել, ոչ արթուն մնալ․
Գնա՛, հեռացի՛ր իմ սուրբ հայրենիքից»:
Տիգրան Ավինյան
Զոհված նահատակների արյունը դեռ չչորացած, գերիներին դեռ չվերադարձրած, անհետ կորածներին չգտած, Արցախից,…
Опубликовано Khoren Mardoyan Четверг, 26 ноября 2020 г.