Հայաստանում նոյեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 132346 դեպք, որոնցից 105149-ն` առողջացած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24580 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 3656 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 502607 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1476 նոր դեպք և 2094 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2090 (ավելացել է ևս 22-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 8 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 527 է:
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Լիլիթ Դեմուրյան