Պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողների անհապաղ հերթափոխ ա պետք անել։ Մեղք են էրեխեքը։ Իբրև քիչ էր բառացիորեն կենաց մահու կռիվը 44 օր շարունակ, հիմա էլ էրեխեքը հյուծված, քանդված շենք-շինություններում սառը բետոնների վրա, թերսնված (հիմնականում իրենց կամ ծնողների ջանքերով են հոգացվում սննդի ապահովման հետ կապված հարցերը) ու ամենակարեւորը` ոչ միայն առողջության, այլև կյանքի համար վտանգավոր պայմաններում, թուրքի հետ դեմ առ դեմ կամ կողք կողքի շարունակում են ծառայությունը, զուգահեռ էլ խրամատներ են փորում, քար ու ավազի հետ են կռիվ տալիս։ Մեծամասամբ դեպքերում հրամանատարությունն էլ բանի պետք չի ու իրանց բարոյալքված վիճակը փորձում են բարդել էրեխեքի գլխին ու էրեխեքի “ջանից հանել”` ընդհուպ մինչև ֆիզիկական բռնության բազմաթիվ դեպքեր (նշածս բոլոր փաստերը գտնվում են պատկան մարմինների տրամադրության տակ)։
Խնդիրները, որոնք կուտակվել են էս ամեն ինչի արդյունքում ու պատճառով անչափ շատ են, բայց էրեխեքի հերթափոխի հարցը գոնե կարելի ա հնարավորինս արագ կազմակերպել։ Մեղք են։
Օլիմպիա Էլոյանի էջից:
Պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողների անհապաղ հերթափոխ ա պետք անել։ Մեղք են էրեխեքը։ Իբրև քիչ էր բառացիորեն…
Опубликовано Olimpia Eloyan Пятница, 27 ноября 2020 г.