Մենք ոչ կոռեկտ խնդիր ենք քննարկում, արդյունքում, ինչպես միշտ, ստրատեգիական սխալ ենք թույլ տալիս:
Խնդիրը որպես վարչապետ ներկայացուղ անձի հրաժարականը չի, նա իրականում այլևս չկա ու իմաստ չունի նրա հրաժարականի պահանջելու համար էներգիա վատնել: Խնդիրն այն հարցն է, թե ովքեր են գալու նրանից հետո և ինչ են անելու:
Երբ այդ հարցի պատասխանները ունենանք, այդ ժամանակ Մերժվածը կհեռանա:
1945-ին գերմանացիները ծայրահեղ հոգեբանական վիճակում էին հայտնվել, ամբողջ աշխարն իրենց դեմ էր, երկիրը օկուպացված էր օտար զորքերով ու մարդիկ ապագա չէին տեսնում: Օտարված տարածքներից մոտ 14 միլիոն գերմանացիներ էին լցվել սոված երկիրը, ավելի սրելով ծայրաստիճան վատ իրավիճակը։ Հազարավոր մարդիկ ինքնասպան էին լինում, անգամ ընտանիքներով հանդերձ: Վավերագրական դաժան ֆիլմեր կան այդ ժամանակների մասին:
Սակայն կային մարդիկ, որոնք մտածում էին Գերմանիայի վերածննդի մասին, մասնավորապես Կոնրադ Ադենաուերը և Գերմանիայի տնտեսական հրաշքի հեղինակներից մեկը` Լյուդվիգ Էրհարդը:
Էրհարդը 1943-ից սկսած, երբ Գերմանիայում շատերը լսելով գերմանացի արծրունհովհաննիսյաններին, համոզված էին հաղթանակում, գլխավորում է փոքրիկ հետազոտական խումբ, որը մշակում է նացիստական Գերմանիայի փլուզումից հետո անհրաժեշտ տնտեսական ռեֆորմներն, իսկ Ադենաուերը մտածում էր քաղաքական ռեֆորմների մասին:
Ետպատերազմյան Գերմանիայում, 1949-ին, վարչապետ է դառնում 73-ամյա Ադենաուերը, որի երկարամյա ֆինանսների նախարարն էր Էրհարդը։ Հետագայում Էրհարդը վարչապետի պաշտոնում փոխարինում է Ադենաուերին:
Մեր այսօրվա խնդիրը Մերժվածի հեռացումը չէ, նա արդեն մերժված է ու հեռացած, խնդիրն հաջորդ քայլերին են։
Այս թեմաներն են մեր իրական քննարկման առարկաներն, իսկ Մերժվածի մասին մոռացեք, նա այլևս չկա, սպասում է մեր ազդակին, որ լքի իր նստավայրը:
Իսկ մենք դրան պատրա՞ստ ենք, դա է հարցը:
Ստեփան Դանիելյանի էջից:
Մենք ոչ կոռեկտ խնդիր ենք քննարկում, արդյունքում, ինչպես միշտ, ստրատեգիական սխալ ենք թույլ տալիս:
Խնդիրը որպես վարչապետ…
Опубликовано Stepan Danielyan Пятница, 27 ноября 2020 г.