«Խորհրդային Հայաստանի սահմանների մասին անտեղի հիշատակությունը և նախադեպի ստեղծումը կարող է Բաքվի բռնապետի կողմից լրջագույն վտանգներ պարունակող նոր պահանջների դուռ բացել Հայաստանի Հանրապետության այլ հատվածների նկատմամբ»
Advertisement 1000 x 90

«Խորհրդային Հայաստանի սահմանների մասին անտեղի հիշատակությունը և նախադեպի ստեղծումը կարող է Բաքվի բռնապետի կողմից լրջագույն վտանգներ պարունակող նոր պահանջների դուռ բացել Հայաստանի Հանրապետության այլ հատվածների նկատմամբ»

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի էլ պատկերացնում, թե ինչպիսի վտանգներ է պարունակում իր այն պնդումը, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունն իբր ենթադրում է Գեղարքունիքի մարզում մեր զորքերը տեղակայել Խորհրդային Հայաստանի նախկին սահմանների երկայնքով։

Նախ՝ տխրահռչակ այդ հայտարարության մեջ որևէ նման հստակ ամրագրում չկա։ Երկրորդը՝ Խորհրդային Հայաստանի սահմանների մասին անտեղի հիշատակությունը և նախադեպի ստեղծումը կարող է Բաքվի բռնապետի կողմից լրջագույն վտանգներ պարունակող նոր պահանջների դուռ բացել Հայաստանի Հանրապետության այլ հատվածների նկատմամբ՝ դիցուք, Տիգրանաշենի, որը խորհրդային շրջանում ադրբեջանական արտատարածք (էքսկլավ) էր, և որտեղով անցնում է Սյունիքը մնացյալ Հայաստանին կապող կենսական նշանակության մայրուղին։

#խեղկատակը»

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը չի էլ պատկերացնում, թե ինչպիսի վտանգներ է պարունակում իր այն պնդումը, թե…

Опубликовано Vardan Voskanyan Пятница, 27 ноября 2020 г.



Նման նյութեր