«100 տարի է մենք կսկծում ենք մեր զոհերի և պատմական հայրենիքի մի մասի կորստի համար». Նարինե Մկրտչյան
Advertisement 1000 x 90

«100 տարի է մենք կսկծում ենք մեր զոհերի և պատմական հայրենիքի մի մասի կորստի համար». Նարինե Մկրտչյան

Նարինե Մկրտչյանի գրառումը.

«2008թ. հնգօրյա պատերազմով Ռուսաստանը գրավեց Հս Օսեթիան և Աբխազիան: Վրացիները չկռվեցին էլ: Վրաստանը կորցրեց Աջարիան և Աբխազիան, սակայն ծանր գնով ձեռք բերեց և ամրապնդեց իր անկախությունը Ռուսաստանից:

Ղարաբաղյան այս պատերազմի ողբերգականությունն ավելի է մեծանում նրանով, որ մենք հանձնեցինք Ղարաբաղը՝ միաժամանակ կորցրեցինք Հայաստանի անկախությունը:

Մարդիկ, որոնք իրենց երիտասարդությունը դրեցին անկախ պետականություն կերտելու համար, մարդիկ, որոնք մարտնչեցին Ղարաբաղի ազատագրման համար, նաև՝ մեր կյանքի վերջին երեսուն տարիների պայքարն ու երազանքները փշրվեցին Նիկոլ Փաշինյանի կարճամտության հետևանքով: Անցյալի, ներկայի և ապագայի մի քանի սերունդներ նզովելու են Նիկոլ Փաշինյանին, որ մեր հայրենի հողը հանձնեց թշնամիներին, մեր ինքնիշխանությունը՝ օտար պետությանը:

100 տարի է մենք կսկծում ենք մեր զոհերի և պատմական հայրենիքի մի մասի կորստի համար: Հաջոդ 100 տարին այսօրվա կորուստների համար չկսկծալու համար մենք պետք է նախ վերականգնենք Հայաստանի ինքնիշխանությունը և վերստին ազատագրենք Ղարաբաղը ադրբեջանցիների՛ց, թուրքերի՛ց, ռուսների՛ց:

Ո՜վ հայ ժողովուրդ, միայն դու կարող ես բերել քո փրկությունը:

Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո խելամտության մեջ է»:

2008թ. հնգօրյա պատերազմով Ռուսաստանը գրավեց Հս Օսեթիան և Աբխազիան: Վրացիները չկռվեցին էլ: Վրաստանը կորցրեց Աջարիան և…

Опубликовано Narine Mkrtchyan Пятница, 27 ноября 2020 г.



Նման նյութեր