Google-ը արգելել է ANNA-News գործակալության աշխատանքը YouTube պլատֆորմում
Advertisement 1000 x 90

Google-ը արգելել է ANNA-News գործակալության աշխատանքը YouTube պլատֆորմում

Հինգ օրից էլ քիչ ժամանակ է անցել ANNA-News ռուսական գործակալության ռեսուրսների վերջին արգելափակումից, բայց YouTube ինտերնետային պլատֆորմը արգելափակել է նրանց կողմից կրկին ստեղծված ալիքները:

ANNA-News-ը հայտնում է, որ նոյեմբերի սկզբից Google-ի կորպորատիվ «քարոզչական ցերբերը» արգելափակել է YouTube-ի 8 ալիքները: Ավելին` բողոքարկումների պատասխաններն ուղղակիորեն արգելում են նոր ալիքներ բացելու հնարավորությունը, ինչը, ըստ էության, Google- ի կողմից ANNA-News լրատվական գործակալության լրագրողական գործունեության արգելք է:

«Մինչ Ռուսաստանը միայն պատրաստվում է երկարատև ճակատամարտի կորպորատիվ ինտերնետային պլատֆորմների հետ, ANNA-News-ը մեր հեռուստադիտողների՝ հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքների պայքարի առաջին շարքում է:

Մեր լրատվական գործակալության վրա աննախադեպ ճնշումն «ամերիկյան ազատ խոսքի» կատարյալ արտացոլումն է: Մենք անկեղծորեն հուսով ենք, որ «Ռոսկոմնադզորը» և գլխավոր դատախազությունը կպատասխանեն բացահայտ ռուսատյաց պլատֆորմներին և կստիպեն նրանց գործել Ռուսաստանի Դաշնության օրենսդրական դաշտի շրջանակներում»,- գրում է ANNA-News-ը։

Նշենք, որ Արցախյան պատերազմի օրերին ANNA-News-ը մշտապես գտնվել է Արցախում և եղել պատերազմական գործողությունների ամենաթեժ կետերում։

yerkir.am



Նման նյութեր