«Ինչպես են Նիկոլին սպասարկողները մեկ «հարվածով» Ջուլֆալակյանին դարձնում Սորոս և հրճվում այդ ապուշության վրա (կոլաժ)» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ինչպես են Նիկոլին սպասարկողները մեկ «հարվածով» Ջուլֆալակյանին դարձնում Սորոս և հրճվում այդ ապուշության վրա (կոլաժ)»

Նիկոլապաշտների, նիկոլականների, իշխանամետների և ազգադավին սպասարկող ժեխի կողմից բավական ակտիվ համացանցում տարածվում է մի լուսանկար, որտեղ ինչ-որ խնջույքի մասնակցող «նախկինների» կողքին նստած է նաև այս իշխանությունների թիվ 1 հովանավոր, ինչպես նաև Նիկոլի իշխանության փայատեր Ջորջ Սորոսը…

Նկարի կեղծ լիներն աչքի է ընկնում առաջին իսկ հայացքից… Բայց քանի որ Նիկոլի երկրպագուները «կուրացած» են իրենց կուռքով, ինչպես նաև շատերն անգրագետ են, ապա չզարմացա, երբ տեսա, թե ինչ ջանադրությամբ և կայծակնային արագությամբ էին այդ կեղծ լուսանկարը տարածում համացանցում…

Իսկ իրականությունը պարզելը շատ հեշտ էր… Կեղծարար Նիկոլին սպասարկողները լուսանկարում Ռոբերտ Քոչարյանի կողքին նստած Արսեն Ջուլֆալակյանի գլուխը «հեռացրել» և նրա փոխարեն «տեղադրել» են Նիկոլի իշխանության կնքահայր Ջորջ Սորոսին՝ շատ լավ գիտենալով, որ այդ էժանագին ֆոտոկեղծիքով նիկոլականները և Նիկոլին քննադատողներին հայհոյող ժեխը չեն էլ հետաքրքրվի ու կհավատան այդ ապշուշությանը…

Ի դեպ, Նիկոլի մոլի երկրպագուներին տեղեկացնեմ, որ համացանցում կա նաև տեսանյութ, որը ևս ապացուցում է, որ լուսանկարում պատկերվածը Ջուլֆալակյանն է…

Գագիկ Համբարյանի էջից:

Ինչպես են Նիկոլին սպասարկողները մեկ “հարվածով” Ջուլֆալակյանին դարձնում Սորոս և հրճվում այդ ապուշության վրա…

Опубликовано Gagik Hambaryan Суббота, 28 ноября 2020 г.



Նման նյութեր