«Ինչ այսօր ունենք, 2018 թվականի ապրիլի տրամաբանական ավարտն է, ողբերգական, դավաճանական վերջաբանով». Գևորգ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Ինչ այսօր ունենք, 2018 թվականի ապրիլի տրամաբանական ավարտն է, ողբերգական, դավաճանական վերջաբանով». Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Կյանքիս 30 տարին պայքար էր ընդդեմ ագրեսոր թշնամու, իսկ 2018-ից նաև ընդդեմ ապազգային, ապապետական, հայատյաց իշխանության, որը մանիպուլյացիաներով զավթել էր ժողովրդի որոշ հատվածին և որպես զենք օգտագործում էր մեր դեմ՝ թուրքի պես, թուրքի մեթոդով ու ձեռագրով: Իրականացնում էին ամենավտանգավոր տեխնոլոգիան՝ հային հայի դեմ:

Ատելության սերմնացանը պատասխանատվության պետք է ենթարկվի ՀՀ քր. օրենսգրքի 299 հոդվածով, պետական դավաճանության համար, իր հետ միասին նաև իր թիմը, հակառակ դեպքում մենք 5-10-20 տարի անց նորից նիկոլի սինդրոմի նախադեպ ենք ունենալու։ Սա մեկ, երկրորդ՝ հաջորդ իշխանության թիվ մեկ, առաջնային, հրատապ խնդիրը պետք է լինի.

  1. Հայաստանի Հանրապետության անվտանգությունն անխոցելի դարձնելը՝ հստակ ծրագրերով, ժամանակացույցով, սահմանված առաջնահերթ անելիքներով։
  2. Պետք է իրականացվի մարտահրավերների ռիսկերի գերճշգրիտ հաշվարկ, ռազմավարական խորքային հիմնավորումներով և գործուն, առարկայական ռեսուրսներով։

Անելիքների ու աշխատանքների ծավալն ահռելի է, որովհետև 2018 թվականի ապրիլից ինտենսիվորեն միայն մի գործընթաց էր իրականացվում. անվտանգության հիմքերի ամբողջական խաթարում՝ ռազմականից մինչև հոգևոր ու կրթական։

Հ.Գ. Եվ այն ինչ այսօր ունենք, 2018 թվականի ապրիլի տրամաբանական ավարտն է, ողբերգական, դավաճանական վերջաբանով: Ու շատերն իրենց թող հարց տան, թեկուզ լռելյայն, 2,5 տարի որտեղ, երբ և ինչ արեցին: Թող հարցնեն ամեն մեկն իր եղած ու չեղած արժեհամակարգի, բարոյականության և խղճի տիրույթում: Գալիքն այս դեպքում ավելի ազնիվ կլինի հաստատ»:

Կյանքիս 30 տարին պայքար էր ընդդեմ ագրեսոր թշնամու, իսկ 2018-ից նաև ընդդեմ ապազգային, ապապետական, հայատյաց իշխանության,…

Опубликовано Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan Суббота, 28 ноября 2020 г.



Նման նյութեր