Հայտնի է iPhone 12-ի շնորհանդեսի ամսաթիվը
Advertisement 1000 x 90

Հայտնի է iPhone 12-ի շնորհանդեսի ամսաթիվը

Պետք է սպասել ևս գրեթե երեք շաբաթ:

Appleinsider.com հրատարակությունը, վկայակոչելով իր սեփական աղբյուրները, հայտնում է, որ iPhone 12 շարքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Նոր սարքերի նախնական պատվերները կբացվեն գրեթե անմիջապես՝ հոկտեմբերի 16-ին:

Այս տարի iPhone-ի ավանդական աշնանային ներկայացումը մեծապես հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Ընկերությանը չի հաջողվել սմարթֆոնների պաշար պատրաստել վաճառքների մեկնարկի համար մինչև սեպտեմբեր՝ երկրների մատակարարման և հաղորդակցության հետ կապված խնդիրների պատճառով: Դրանից առաջ, 8 տարի, սկսած iPhone 5-ից, Apple-ը սեպտեմբերին ցուցադրել է նոր սմարթֆոններ:

Անուղղակիորեն, այս լուրը հաստատեց մեկ այլ աղբյուր. բրիտանական բջջային օպերատորի՝ British Telecom-ի գլխավոր տնօրենը ներքին խորհրդակցության ժամանակ գործընկերներին ասել է, որ Apple-ն «առաջիկա օրերին» կներկայացնի առաջին սմարթֆոնները 5G-ով:

Apple-ն իր շնորհանդեսն անցկացրեց սեպտեմբերին, բայց ցույց տվեց միայն նոր ժամացույցներ, պլանշետներ և ծառայության մի քանի թարմացում:

Սիրարփի Աղաբաբյան