«Հայաստանի չորրորդ հանրապետություն չի լինելու, պարոն Սարգսյան Արմեն, իզուր ջանքեր մի գործադրեք…». Անի Կարապետյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանի չորրորդ հանրապետություն չի լինելու, պարոն Սարգսյան Արմեն, իզուր ջանքեր մի գործադրեք…». Անի Կարապետյան

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից.

«Գնա Լոնդոն, գնա՛…

Երբ հայատյաց դասալիքը կազմակերպում էր հարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա` Հայաստանի Հանրապետության առաջին և չորրորդ նախագահները այդ ժամանակ կույր էին, խուլ էին, և համր` նրանք լռում էին:

Երբ հայատյաց դասալիքը ապօրինաբար բանտարկում էր Արցախն ազատագրած, և Հայաստանն ու Արցախը անվտանգ պահած ու զարգացրած հերոսներին, լեգենդար հրամանատարներին ու հեղինակավոր վաստակաշատ մարդկանց` Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը ցնծում էր, իսկ չորրորդ նախագահը այդ ժամանակ կույր էր, խուլ էր, և համր` նա լռում էր:

Երբ հայատյաց դասալիքը Հայ դպրոցում Հայոց պատմությունից և Հայ գրականությունից հանում էր Հայ բառը, և Հայ դպրոցից և Հայոց բանակից դուրս էր անում հոգևորականներին, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության առաջին և չորրորդ նախագահները կույր էին, խուլ էին և համր` նրանք լռում էին:

Երբ դավաճան դասալիքը լկտիաբար ոտնահարում էր Հայաստանի Հանրապետության օրենքներն ու սահմանադրությունը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը կույր էր, խուլ էր և համր` նա հաստատում էր ապօրինի որոշումները, և լռում էր:

Երբ հայատյաց դասալիքը պառակտում և բզկտում էր Հայ հասարակությունը, վատթարացնում էր բանակի կառավարումը, զբաղվում էր ակնհայտ կոռուպցիայով, վերացնում էր մշակույթն ու ընտանիքը, ջախջախում էր արտաքին քաղաքական և երկրի սոցիալ-տնտեսական նախկին ձեռքբերումները, ներդրումային մթնոլորտը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության չորրորդ Նախագահը կույր էր, խուլ էր և համր` նա լռում էր:

Շարքը կարելի շարունակել, բայց սրանք Արցախը հանձնելու հիմնական նախադրյալներն էին:

Հիմա, երբ Արցախը դավաճանված և հանձնված է` առաջին և չորրորդ նախագահներն ակտիվացել են:

Առաջինը պախարակում է հայատյաց դասալիքին, հավանաբար այն պատճառով, որ վերջինս չի կարողացել ամբողջությամբ հանձնել Արցախը (դա առաջին նախագահի ծրագիրն էր), միաժամանակ համլրում է իր կադրերով, և տեղավորում փաստացի տապալված վարչակարգում, որպեսզի ավարտին հասցնեն գործը:

Իսկ չորրորդը, իբր պահանջում է հայատյաց դասալիքի հրաժարականը (իր հայտարարության տեքստը նախօրոք համաձայնեցնելով նրա հետ), բայց իրականում փորձում է երկարաձգել իրենց պաշտոնավարումը` լուռ ստորագրելով նոր նախարարների նշանակման տարբեր հրամանագրերը:

Քաղաքագիտական և բարոյագիտական, պատմական ու դասագրքային ճշմարտություն է այն, որ` ձախողված և պարտված պետության կարգավիճակում գտնվող երկրում առաջին և անփոխարինելի պաշտոնյան որը պետք է հեռանա, դա ` սահմանադրությամբ սահմանված պետության գլուխն է: Այս դեպքում դա Հայաստանի Հանրապետության նախագահն է, որի հավանությամբ, լռությամբ, խոնարհ կեցվածքով, նաև չի բացառվում` խնամքով սքողված ղեկավարմամբ կազմակերպվեց և տեղի ունեցավ այս ամենը:

Քանի դեռ այս հարցը չի լուծվել` ոչ մի հարց չի լուծվի, և իրավիճակն առավել բարդանալու է: Մանավանդ, կարծես կրկին պաշտոններ են ստանում և իրար գլխի են հավաքվում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի եղկելի ոճրագործության արդյունքում անհապաղ պաշտոններ գրավելու հավակնողները…

Քաղաքական, պատմական ու բարոյական զավեշտ է, երբ գործող պետության գլուխը նման դեպքում ինքն է իբր առաջարկում այլոց հրաժարականները: Սա անբարտավանության, լկտիության ու ցինիզմի գագաթնակետն է :

Հայաստանի Հանրապետության գործող նախագահը առաջինը պետք է հրաժարական ներկայացնի: Նրա հրաժարականին պետք է հետևի Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականը, այնուհետև` ՀՀ գործող վարչապետի` հայատյաց դասալիքի հրաժարականը:

Հ.Գ.

Հայաստանի չորրորդ հանրապետություն չի լինելու, պարոն Սարգսյան Արմեն, իզուր ջանքեր մի գործադրեք…

Հայաստանն ու Արցախը դեռ ոտքի են կանգնելու, զարգանալու են և հզորանան, բայց առանց ձեզ, և ձեր հայատյաց դասալիքների խմբակի, ճիշտ այնպես, ինչպես մինչ ձեր այստեղ հայտնվելն էր:

Գնա , գնա Լոնդոն, քանի դեռ չես դատվել` քանի դեռ հայատյաց դասալիքը քեզ չի մատնել:

#ՈւՐ_Է_ՏԵՂԵԿԱՆՔԸ»

Գնա Լոնդոն, գնա՛…

Երբ հայատյաց դասալիքը կազմակերպում էր հարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց…

Опубликовано Անի Կարապետյան Воскресенье, 29 ноября 2020 г.



Նման նյութեր