«Լիդեր լինելը ամեն մեկին տրված չէ և երբ լիդերդ նման մեկն է, կորուստեր միշտ լինելու են, բոլոր բնագավառներում». Հարություն Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Լիդեր լինելը ամեն մեկին տրված չէ և երբ լիդերդ նման մեկն է, կորուստեր միշտ լինելու են, բոլոր բնագավառներում». Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.

«Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ Հայաստանում 800 000-ից ավել վարչապետ կա: Երբ այդ 800 000-ից ավել վարչապետերը, իրենցից ընտրեցին սուպեր վարչապետին: Հենց այստեղ է ողբերգությունը՝ ութ հարյուր հազարից ավել… վարչապետ: Կարող էր դա ողբերգության չհանգեցներ, եթե սուպեր վարչապետի կրծքի տակ հավի սիրտ չլիներ, լիներ ճշտախոս, լիներ համարձակ, աշխատեսեր, սիրեր երկիրը, սարերը, մարդկանց: Օժտված լիներ դրական կարողություններով: Մի խոսքով՝ ինչպես վայել է առաջնորդին: Օրինակ՝ 2016 ապրիլյանին, թշնամուն մնացած երկու բարձունքները հետ գրավելու հարցով, երբ քննարկվել էր, թե քանի զոհ կունենանք դրանք հետ վերցնելու դեպքում և երբ պարզվել էր մոտավորապես այնքան, որքան՝ չորօրյա պատերազմի ժամանակ, նախընտրեցին հարդադարի հաստատումը: Հիմա, էս հավի սրտով ու չգիտեմ ինչի ուղեղով «սուպերոիդը» ասում է, եթե սկզբից համաձայնեի առաջարկին, կասեիք «դավաճան ա»:

Ոչ ոք մինչ օրս չի մերժել, որ միշտ քննարկվել է յոթ շրջանների վերադարձը: Նախորդ երեք նախագահների օրոք էլ դրանք դիտարկվել են որպես, անվտանգության գոտիներ և անհամաձայնությունը ընդամենը Արցախի կարգավիճակի ճշտման հետ էր կապված: 2016-ին Ալիևը Ադրբեջանի ԱԽ նիստում խոստովանել էր, ասլով «Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղը»: Փաստ է, խոստովամնությունը առկա է նրա՝ նախագահականի կայքում: Գենշտաբի պետը զգուշացնում է, տեղեկացնում է, խնդրում է… զրո արձագանք: Ընդիմությունը խնդրում է, փորձում է օգնել, առաջարկում է… նույնը՝ զրո արձագանք: Պուտինը առաջարկում է, ընդ որում մի քանի անգամ… չէ, ու չէ: Արդյունքում՝ ողնաշարը կոտրված ժողովուրդ, կոլապսի ենթարկված տնտեսություն, ահռելի անվստահություն ու էլի՝ «Նիկոլ դավաճան»: Եւ հիմա, ոչ ոքի չես համոզի հակառակը, կորուստները, թե մարդկային և թե՝ տարածքային աներևակայելի են: Կարող էր այսպես չլիներ, եթե 800 000-ից ավել վարչապետերի ընտրյալ սուպեր վարչապետը, առաջնորդին վայել կամք ունենար, վախկոտ չլիներ, սուտ չխոսեր և չատեր իրեն ձեռքերի վրա վարչապետ կարգած ժողովրդին…: Արժանապատվություն ունենար և չսասանվեր որոշումներ ընդունելուց: առ:

Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը» կարդացեք: Մարդը էն գլխից գիտեր գլխներիս գալիքը»:

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ Հայաստանում 800 000-ից ավել վարչապետ կա: Երբ այդ 800 000-ից ավել…

Опубликовано Հար Հարությունյան Воскресенье, 29 ноября 2020 г.



Նման նյութեր