«Արտագաղթի ուրվականը կրկին շրջում է Հայոց աշխարհում, իսկ ժողովրդագրական աղետը վաղուց չոքել է մեր դռանը։ Վերջին պատերազմում ծանր պարտությունից հետո հայրենազրկումը և անորոշությունը վտանգել են նաև Հայաստանի Հանրապետության ապագան։ Այլևս Արցախի հարցը չէ, այլ մեր մի բուռ Հայրենիքի։ Բազում ինչուներ պատասխաններ են ուզում։
Շատեր կորցրել են հույսը, հավատը և լավատեսությունը, անիմաստ են համարում իրենց ապրած կյանքի վերջին տասնամյակներն ու զոհողությունները։ Որոշ հատված էլ ապրում է այնպես ասես որևէ բան չի պատահել, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Ինձ սարսափեցնում է հատկապես մարդկանց արտագաղթելու ցանկությունը․ ո՛չ արդարացնում եմ, ո՛չ էլ մեղադրում․․․․։
Վերջին օրերին շատերից եմ լսում, որ սպասում են սահմանների բացմանը։ Ճանաչածս մարդիկ Հայաստանում բիզնեսներ ունեն, կայուն աշխատանք և ապրելու խնդիր չունեն․․․։ Բայց նրանք էլ են հուսալքված, իրենց զավակների ապագան այլևս Հայրենիքում չեն տեսնում։
Պարզից էլ պարզ է, որ այս ամենից հետո սին խոստումներով կամ բարձրագոչ հայտարարություններով երկիրը կամ մարդկանց հնարավոր չէ պահել։ Մեզ պետք են այնպիսի մարդիկ, որոնք իրենց նախանձախնդրությամբ և ոչ ստանդարտ լուծումներով կկարողանան երկիրն այս անդունդից հանել և մարդկանց հույս ներշնչել ապագայի հանդեպ։ Իսկ այդ հույսը կարող է արտագաղթելու ցանկություն ունեցողներից շատերին մտափոխել։
Արտագաղթը գուցե լուծում է անձնական տեսանյունից, բայց ողբերգություն՝ ազգի համար։ Ես հավատում եմ, որ մեր ազգի մեջ կան ազգասեր ու խենթ նվիրյալներ, որոնք կարող են շրջել պատմության այս տխուր էջը։ Աստված պահապան լինի ամենքիս»։
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան
Արտագաղթի ուրվականը կրկին շրջում է Հայոց աշխարհում, իսկ ժողովրդագրական աղետը վաղուց չոքել է մեր դռանը։ Վերջին…
Опубликовано Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան Воскресенье, 29 ноября 2020 г.